Իտալիայի կենտրոնական Էմիլիա-Ռոմանիա շրջանում տեղացած հսկայական կարկուտը փակել է իտալական գլխավոր А1 մայրուղու երթևեկությունը՝ վնասելով հարյուրավոր տներ և մեքենաներ:
Fatto Quotidiano պարբերականի տեղեկացմամբ` երկուշաբթի օրվա երկրորդ կեսին տեղացած կարկուտը անսպասելի է եղել բնակիչների համար: Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն՝ խնձորի չափ կարկուտը ցանցի է վերածել բազմաթիվ մեքենաներ, վնասել մեքենաների ապակիները: Վարորդները անկարող են եղել դուրս գալ կարկուտի էպիկենտրոնից՝ ուժեղ քամու, հորդառատ անձրևի պատճառով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Իտալիայում կարկուտը հարյուրավոր մեքենաներ է վնասել։