Thursday, 23 03 2023
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»

Վրաստանում մեկնարկում են «Agile Spirit-2021» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում այսօր մեկնարկում են «Agile Spirit-2021» («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամների ու դաշնակից պետությունների մասնակցությամբ։ Վարժանքները կշարունակվեն տասն օր և կավարտվեն օգոստոսի 6-ին։Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Միջոցառման նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների միջև, կատարելագործել ռազմական գործողությունների մշակման ու իրականացման ընթացքը բազմազգ ձևաչափում և բարելավել անվտանգային միջավայրը», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զինվորականների առջև խնդիր է դրված նաև առավել արդյունավետ դարձնել արձագանքը տարածաշրջանային մարտահրավերներին և է՛լ ավելի խորացնել համագործակցությունն այս ոլորտում։

2008 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամակցության ձգտող Թբիլիսին արդեն տասներորդ անգամն է անցկացնում այս վարժանքները, աս տարի, սակայն, առավել ընդարձակ կազմով ու աշխարհագրությամբ։ Վրաստան են ժամանել, մասնավորապես,15 պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի 2 հազար 500-ից ավելի զինվորականներ։

Ամենամեծ ներկայությունը կունենա հյուրընկալող երկիրը՝ 1600 զինվորներով, երկրորդը՝ Ամերիկան, որը Վրաստան է ուղարկել մոտ 700 զինծառայողների։ Մնացած ավելի քան տասը երկրները համատեղ ներայացված կլինեն մոտ 250-հոգանոց զորախմբով։

Այս տարի առաջին անգամ բազմազգ օդադեսանտային գործողություն կիրականացվի՝ Վրաստանի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մասնակցությամբ։ Բացի այդ, առաջին անգամ վրացի հատուկ ջոկատայինները՝ ամերիկացիների ու բրիտանացիների հետ, կփորձեն ուժերն ու կհամակարգեն ջանքերը արագ արձագանքման ուժերի կազմում։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հպարտությամբ նշում է նաև, որ առաջին անգամ միջազգային զորախաղերում կներգրավվեն վրացական արտադրության երկու զրահամեքենաներ՝ Didgori Meomari-ն ու Didgori MedEvac-ը։

Միջոցառման տեխնիկական հագեցվածությունն ապահովելու գործում ևս մեծ է Ամերիկայի ներդրումը, որն օրեր առաջ դեռ Գերմանիայի և Ռումինիայի ռազմակայաններից Վրաստան է տեղափոխել տասնյակ ուղղաթիռներ ու զրահամեքենաներ։ Սեփական նավերն է գործուղել նաև Ուկրաինան, որը ևս հավակնում է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։

Թբիլիսին մեծ կարևորություն է տալիս այս զորավարժություններին ու պնդում է, թե դրանք ավելի իրական են դարձնում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նախորդ միջոցառման ավարտին, հրաժեշտ տալով դաշնակից երկրների զինվորականներին, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր․ – «Ճանապարհը դեպի ՆԱՏՕ ճանապարհ է դեպի գլոբալ խաղաղություն և կայունության ամրապնդում տարածաշրջանում»:

Ի դեպ, բազմազգ վարժանքներում կներգրավվեն նաև Թուրքիան և Ադրբեջանը։

Հայաստանը, սակայն, մի քանի տարի է, այդ թվումէ Թավշյա հեղափոխությունից հետո, Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին չի մասնակցում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում