Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2 061-ով, 23 մարդ մահացել է:
Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 402 759 դեպք, հայտնում է StopCov- ի պաշտոնական կայքը:
Անցյալ օրվա ընթացքում վերականգնվել է 1 654 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 373 088: Մահացել է 5 688 հիվանդ: