Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ-ը Հայաստանին կտա՞ «զենք»

Պատվաստանյութ ձեռք բերելը զենք ձեռք բերելու նման է, Երևանում հայտարարել է «Մոդերնա» ընկերության հիմնադիր, հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, խոսելով Հայաստանին ամերիկյան «Մոդերնա» կամ «ՊՖայզեր» պատվաստանյութ մատակարարելու մասին: Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, ամերիկյան երկու այդ պատվաստանյութերը ստեղծված են այնպիսի տեխնոլոգիայով, որը դիտվում է մարդու առողջության համար առավելագույն անվտանգ: Իհարկե այդ առնչությամբ ակնառու է քարոզչական, տեղեկատվական դաշտում ընդհանրապես պատվաստանյութերի «պատերազմի» հանգամանքը, որում հնչում են ամենատարբեր կարծիքներ տարբեր պատվաստանյութերի առնչությամբ, բայց կարծես թե «Մոդերնայի» և «Պֆայզերի» առաջատարությունը բավականին նկատելի է:

Նուբար Աֆեյանը փաստացի խոստովանում է, կամ հաստատում, որ կա իհարկե «պատվաստանյութերի պատերազմ», ու նաև այդ հաստատումն է նրա արտահայտությունը,որ պատվաստանյութը գնելը զենք գնելու նման մի բան է: Այլ կերպ ասած, այստեղ հարցերը լուծվում են ոչ թե բարեգործական հողի վրա, այլ կերպ ասած կախված են ոչ թե «Մոդերնայի» սեփականատեր Աֆեյանի ցանկությունից, այլ մեծ քաղաքականությունից: Ըստ այդմ, հայ բարերարը կամա, թե ակամա մատնանշում է այդ մեծ քաղաքականության համատեքստում Հայաստանի համար կարևորագույն ուղղության՝ հայ-ամերիկյան հարաբերություն մի էական ցուցիչ.

Պատվաստանյութի տրամադրում: Նա հայտարարել է, որ հնարավոր է ԱՄՆ կառավարությունը կայացնի այդպիսի որոշում, թեև անորոշ է այդ հնարավոր որոշման ժամկետը: Այդպիսով, Հայաստան ամերիկյան պատվաստանյութերի ներկրումը գործնականում դառնում է հայ-ամերիկյան քաղաքական հարաբերության մի կարևոր ցուցիչ: Իսկ, թե ինչ խնդիրների համատեքստում է կարևոր այդ հանգամանքը զուտ հանրային առողջության և համաճարակի հավանական չորորդ ալիքի դեմ պայքարի արդյունավետության՝ ոչ պակաս կարևոր ազգային անվտանգային խնդրից բացի, թերևս ավելորդ է մեկնաբանել կամ խոսել: Ամիսներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել էր, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցության  սերտացմանը խոչընդոտ է ՀԱՊԿ անդամության հանգամանքը: Այստեղ իհարկե գնահատականը ընդհանրական է և Նահանգները թերևս նկատի ունի ավելի լայն իմաստով Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը, որովհետև ՀԱՊԿ-ը ինքնին որևէ կերպ չունի ԱՄՆ-ից զենք գնելը խոչընդոտող իրավական լծակ:

Պատվաստանյութը զենքի նման է, ասում է հայազգի բարերարը, այդպիսով նաև հարց առաջ բերելով, թե արդյո՞ք Հայաստանին ավելի քան մեկ միլիոն դեղաչափ «Սպուտնիկ» պատվաստանյութ հատկացրած Ռուսաստանը չի խոչընդոտելու թեկուզ ավելի նվազ ծավալի «Մոդերնա» և «Պֆայզեր» ձեռք բերելուն: Ի դեպ, գուցե ավելորդ չէ նկատել, որ կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստանյութ մշակած ու գրանցած Ռուսաստանում այսօր բավականին բարդ համաճարակային վիճակ է, իսկ ռուսական պատվաստանյութն էլ դեռևս գրանցված չէ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունում ու Եվրամիությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում