Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Անկարան Բաքվին է ներկայացնում «հաղթանակի հաշիվը»

Թուրքիան սրում է կիպրական խնդիրը: ՄԱԿ անվտանգության խորհուրդը հուլիսի 21-ին քննարկելու է հարցը, քանի որ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահները հայտարարել են ՄԱԿ ԱԽ 1984 թվականի բանաձևով չեզոք գոտի դիտվող Վարոշա քաղաքի բնակեցման մասին: Այդ քայլն անընդունելի են համարում ՄԱԿ ԱԽ անդամներ Ֆրանսիան, ԱՄՆ, Ռուսաստանը, անընդունելի է համարում Եվրամիությունը: Կկանգնեցնե՞ն նրանք Էրդողանին, թե՞ վերջինիս կհաջողվի առերևույթ հայտարարություններից դուրս խաղալ իրական քաղաքականության ռեժիմում ուժային կենտրոնների ունեցած տարակարծությունների և շահերի բախման լայն իրողության վրա և հասնել հերթական առաջխաղացման:

Բոլոր դեպքերում, բավականին ուշագրավ է, որ Թուրքիան գտնվելով Աֆղանստանի և միջինասիական մեծ խաղի ճանապարհին, հանկարծ որոշում է խնդիրներ ստեղծել կիպրական ուղղությամբ: Այն դեպքում, երբ թվում էր, որ Անկարան կարծես թե հրաժարվում է միջերկրծովյան ուղղությամբ լարում առաջացնելու մարտավարությունից, թեկուզ առժամանակ: Կիպրական խնդրում սակայն հատկանշական է մեկ այլ բան: Էրդողանը հայտարարել է Ադրբեջանին ներգրավելու մասին, նշելով, որ «իր եղբայր Ալիևի» հետ քննարկում է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը: Ընդ որում, ինչն էր հատկանշական՝ Անկարան այդ մասին հայտարարում էր Ալիևի Մոսկվա, միաժամանակ Շարլ Միշելի ռեգիոնալ այցին զուգահեռ: Արդյո՞ք Թուրքիան կիպրական հարցը մեջտեղ է բերում և սրում Կովկասում իր համար անցանկալի հարցերը զսպելու համար: Այդ իմաստով է հատկանշական Ադրբեջանի ներգրավումը:

Հնարավո՞ր է, որ այդպիսով Անկարան փորձում է ստեղծել որոշակի «բարտերային» տրամաբանություն-մթնոլորտ, այն իմաստով, որ՝ եթե Արևմուտքից դնում են Արցախի կարգավիճակի հարց, ապա թուրք-ադրբեջանական տանդեմն էլ դնում է Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարց: Բայց, ամբողջ խնդիրը այն է, թե արդյո՞ք Ալիևին օրինակ կբավարարի այդպիսի «բարտերը»: Ի՞նչ է ստանում նա դրա դիմաց: Ինչ է ստանում Թուրքիան, հասկանալի է, բայց որն է Ալիևի՞ շահը: Թե՞ այստեղ կա պարզապես թուրքական պայմանը՝ եթե Բաքուն ակնկալում է Թուրքիայի հետագա աշխույժ աջակցություն արցախյան հարցում, ապա պետք է իր հերթին գործուն աջակցություն ցուցաբերի Թուրքիայի համար կարևոր հարցերում, այդ թվում կիպրական:

Մեծ հաշվով, պատերազմի միջոցով հասնելով Կովկասում հաստատման և ամրացման, Անկարան թերևս որոշակիորեն նվազեցնում է իր հետաքրքրությունն արդեն անմիջականորեն ադրբեջանական, ալիևյան խնդիրների նկատմամբ: Իսկ առանց Էրդողանի ակտիվ աջակցության Բաքուն անկարող է լինելու դիմակայել Արցախի կարգավիճակի օրակարգին և առավել ևս առաջ մղել «միջանցքի» օրակարգ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի համար եկել է Թուրքիային «ռազմական հաղթանակի» համար գինը վճարելու ժամանակը և Անկարան սկսել է թերևս ներկայացնել «հաշիվը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում