«Պաշտպանական գիծը» ԵՄ համար այլևս անցնում է Հայաստանով: Այն, որ ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այդ հանգամանքի գիտակցման մասին: Ամբողջ հարցն այն է սակայն, որքանն է հաստատակամությունն ու կամքը, հաշվի առնելով նաև մեկ այլ նուրբ հանգամանք: Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից: Եվրամիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային հենարան: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ: