Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Զինված ուժերը նույն ցավոտ խնդրի մասին

Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում Նախիջևանի հատվածում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայտարարել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ շտաբը, նշելով, որ մեր զինված ուժերը պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման: Շտաբի հասարակայնության հետ կապի պատասխանատուն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ կան լրատվամիջոցներ, որոնք խուճապային տեղեկություն են տարածում իրավիճակի վերաբերյալ և դրանով նաև խանգարում զինված ուժերին: Այն, որ սահմանային իրավիճակը օբյեկտիվորեն գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, միանգամայն հասկանալի է և անգամ ողջունելի, որովհետև այդ կերպ հանրությունը պետք է կարողանա պատասխանատվության բարձր նշաձող ապահովել սահմանի, ընդհանրապես ՀՀ անվտանգության համար պատասխանատու կառույցների համար: Բայց, ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը սահմանին, չի նշանակում տարածել այդ իրավիճակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ, կամ տեղեկություններ, որոնք եթե անգամ համապատասխանում են իրականությանը, այդուհանդերձ ենթակա չեն հանրայնացման առնվազն ժամանակավորապես, կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ընդհանրապես ենթակա չեն հանրայնացման:

Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է սահմանային որոշակիորեն անկանխատեսելի մի ռեժիմում, երբ կարող է առաջանալ կանխարգելիչ գործողությունների անհրաժեշտություն, ինչը սակայն կբարդացնեն մամուլի հրապարակումները, թե կեղծ, մտացածին, թե անգամ ճիշտ: Ի վերջո, ռազմական ասպարեզը, հատկապես չավարտված պատերազմի պարագայում, պահանջում է տեղեկատվական չափազանց զգոն և կարգապահ ուղեկցում: Դա աքսիոմատիկ է, այդ աքսիոմից իրենց կարող են շեղում թույլ տալ միայն երկրներ, որոնք ունեն ռազմա-քաղաքական ահռելի ռեսուրսներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ և դրանց աշխատանքի վրա մամուլի հակազդեցությունը չի կարող լինել մեծ, առնվազն կարճաժամկետ իմաստով: Հայաստանն այդ երկրներից չէ, Հայաստանի պարագայում մամուլի մեկ հրապարակումը կարող է իրավիճակ փոխել հիմնովին: Հետևաբար, եթե խոսքը վերաբերում է զինված ուժերի սահմանային ծառայությանը, այլ կերպ ասած մարտական թեկուզ պասիվ ռեժիմին, հրապարակումներում պետք է լինել բծախնդիր:

Միաժամանակ, փորձը ցույց է տվել, որ այստեղ ամեն ինչ զուտ այսպես ասած բարոյական կարգավորման դաշտում թողնելը չի տալիս ցանկալի արդյունք: Դրա վկայությունն է այն, որ Հայաստանում թեման շոշափվում է տարիներ շարունակ, առնվազն այն շրջափուլից, երբ արցախյան հարցում Ադրբեջանը ակնհայտորեն անցավ սահմանային իրողությունները թեժացնելու քաղաքականության: Հայաստանի զինված ուժերը պարբերաբար շոշափում էին այդ պայմաններում արցախ-ադրբեջանական, Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ տեղեկատվության հարցում պատասխանատու լինելու մասին, բայց՝ ապարդյուն: Հետևաբար կա իրավակարգավորման անհրաժեշտություն, որովհետև խոսքի ազատություն ասվածը չի կարող ապահովվել պետական և ազգային անվտանգության հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում