Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Մինսկում 2010 թ դեկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների 9 մասնակիցների` հայտնում է Белта գործակալությունը: Հաշվի է առնվել, որ նրանք «ճանաչել են իրենց մեղքը և անկեղծորեն զղջացել»:
Ընդհանուր առմամբ դատապարտվել էր 41 հոգի, այդ թվում Բելառուսի Նախագահի մի քանի թեկնածուներ` Նիկոլայ Ստատկևիչը`6 տարի, Դմիտրի Ուսսը` 5.5 տարի, անդրեյ Սաննիկովը` 5 տարի և Վլադիմիր Նեկլյաևը` 2 տարի:
Հիշեցնենք, որ ձերբակալությունները կապված էին նախագահական ընտրությունների անցկացման դեմ ընդդիմության դժգոհության հետ: Մի քանի հազար ցուցարար հավաքվել էին կառավարության շենքի մոտ, որտեղ և տեղի ունեցան ոստիկանության հետ ընդհարումները:







































