Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, ինչը տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը կասկածի տակ դնող գործոն է։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս վստահեցրեց, որ Հայաստանը հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա։ Տարածաշրջանային կայունության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի։ Շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։