Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Ադրբեջանում միջին խավի ընտանիքներին սպառնում է վտարում. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Ամանդա Էրիքսոնի «Ադրբեջանում միջին խավի ընտանիքներին սպառնում է վտարում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Քանի դեռ ծանուցումների գալը չէր սկսվել, Էլդոսթու Էլմանը բավական լավ էր պատկերացնում, թե ինչպես է դասավորվելու նրա կյանքը։ Ծայրահեղ դեպքում դա վերաբերում է նրա կենսապայմաններին։ Նա ենթադրում էր, որ բնակվելու է այն բնակարանում, ուր նա մեծացել է, ուր ապրել է իր ծնողների ու երեխաների, և երբ վերջիններս ամուսնացան, ապա նաև նրանց ընտանիքների հետ։

Սակայն հետագայում սկսվեց վտարման նամակների գալը, ինչին հաջորդեց ոստիկանների այցը, որոնք Էլմանից ու նրա հարևաններից պահանջում էին ազատել շենքը։ Եթե իշխանություններն ընթանան նշված ճանապարհով, ինչպես որ սովորաբար տեղի է ունենում, ապա Էլմանի բնակարանը շուտով կվերածվի փլատակների։

Անսովոր շինարարական բումը փոխում է Բաքվի տեսքը՝ գորշ և միանման հետխորհրդային քաղաքը վերածելով պայծառ, երկնաքերերով ու մարմարե այգիներով լեցուն քաղաքի։ Սակայն այդ զարգացումն ունի իր գինը։ Սերնդե սերունդ այդտեղ բնակվող ընտանիքները վտարվում են իրենց շրջաններից։ Իսկ եթե ոմանք դիմադրում են, գործին միջամտում է ոստիկանությունը։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունն այս ամատ հայտնեց, որ որոշ դեպքերում շենքերի ավերումը սկսվում է ուղիղ, երբ դրա հետ չհամաձայնվածները դեռ գտնվում են իրենց բնակարաններում։ Էլմանը նշել է. «Երբ ես լսում եմ շինարարության ձայնը, ապա վախենում եմ։ Նրանք ցանկանում են ինձ անտուն թողնել»։

Իրանի ու Ռուսաստանի միջև ընկած Ադրբեջանը ժամանակին Խորհրդային Միության ամենաաղքատ հանրապետություններից մեկն էր։ 2005 թվականին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի հայտնվելու շնորհիվ՝ ի հայտ եկավ դրամական հոսք, և այժմ Ադրբեջանը հետխորհրդային ամենահարուստ հանրապետություններից մեկն է։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ վերջին 10 տարիներին այդ կովկասյան երկրում ՀՆԱ-ն աճել է եռակի անգամ՝ մինչև մոտ 52 միլիարդ դոլարի։

Դա ադրբեջանական կառավարությանը դրդեց զբաղվելու ողջ Բաքվի վերափոխմամբ։ Ոչ բարձր բետոնե բազմաբնակարան շենքերի ու խանութների փոխարեն, իշխանությունները միջազգային ընկերությունների օգնությամբ կառուցում են երկնաքերեր, հանրախանութներ, առևտրի կենտրոններ և չորս աստղանի հյուրանոցներ։ Անգամ խոսակցություններ են պտտվում, թե Կասպից ծովի կղզիներից մեկին կարող է հաղորդվել Դուբայի ոճ։

Այդ շքեղ պլանների դեմ հանդես են գալիս միայն Էլմանի նման ընտանիք ունեցողները, որոնք տեսնում են, որ դրանով ոչնչանում է նրանց կենսակերպը։ Չնայած հարստությունը հոսում է Բաքվի միջոցով, միջին խավի շատ բնակիչների աշխատավարձը ցածր է։ Ուսուցչի ամսեկան աշխատավարձը կազմում է 250 դոլարից էլ քիչ։

Այդպիսի գումարով Էլմանը չի կարող իրեն թույլ տալ բնակվել քաղաքում, եթե նախապես բնակարան չունենար։ Նա նշել է, որ կառավարությունն իրեն առաջարկել է 100,000 դոլար փոխհատուցում, ինչը բավական չէ այստեղ մեկ այլ բնակարան գնելու համար, որպեսզի դրանում կարողանան տեղավորվել իր ընտանիքի 9 անդամները։

Էլմանի պատմությունը բավական սովորական է։ Human Rights Watch-ի տվյալներով՝ վերջին երկու տարիներին հարյուրավոր սեփականատերեր կորցրել են Բաքվի կենտրոնում ունեցած իրենց բնակարանները։ Ներկայումս ադրբեջանական կառավարությունը հրաժարվում է լսել քննադատներին՝ ներառյալ Human Rights Watch-ին, ով անգամ նամակ է ուղարկել նախագահ Իլհամ Ալիևին ու Բաքվի քաղաքապետին՝ ներկայացնելով իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը։

Human Rights Watch-ն ընդգծում է, որ, բացի վտարումից, մարդիկ իրենց անշարժ գույքի դիմաց չեն ստանում արդարացի փոխհատուցում։ Կառավարությունը մեկ քառակուսի մետրի համար վճարում է 2280 դոլար, սակայն անկախ գնահատականներով՝ Բաքվի կենտրոնում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրն արժե 6000 դոլար։

Իրավապաշտպան Լեյլա Յունուսը նշում է, որ վտարվող սեփականատերերը գործնականում զրկված են ընտրության հնարավորությունից։ Նա նշում է, որ օրենքը պետությանը թույլատրում է մարդկանցից խլել նրանց անշարժ գույքը միայն ճանապարհների, հաղորդակցության ուղիների ու պաշտպանական նշանակության օբյեկտների կառուցման համար։ Յունուսը փաստում է, որ մարդիկ ստանում են նամակներ, որոնցում նշված է, որ երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն իրենց բնակարանները։ Դրա փոխարեն, մարդկանց առաջարկում են ծայրամասերում բնակարաններ կամ շուկայականից ցածր գներով փոխհատուցում։

Յունուսը բազմիցս պայքարել է այդ ամենի դեմ, սակայն ապարդյուն։ Հունիսին նա իր գրասենյակի պատին գրել է. «Սա մասնավոր սեփականություն է, և այս շինության ավերումը հակասում է Սահմանադրությանն ու խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

52-ամյա Աֆակ Ադիլն էլ նշում է, որ իրենց շենքը պետք է ավերվի և նրա տեղում կառուցվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան զբոսայգի։ Սակայն Աֆակը հրաժարվում է տեղափոխվել որևէ այլ տեղ. «Ես այստեղ կմնամ մինչև վերջ։ Ես կմահանամ այստեղ։ Ես չեմ վախենում բուլդոզերներից»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում