Wednesday, 17 06 2026
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

ԱԱԾ-ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով խարդախություն կատարելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կազմակերպված խմբի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք բացահայտելու մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական՝ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ա-ն և Մ.Բ-ն ֆեյսբուքյան օգտատերերից խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ միավորել են իրենց ջանքերը, ձևավորել կազմակերպված կայուն խումբ, մշակել են հանցավոր սխեմա՝ նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր անձանցից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հիշյալ անձինք 2021 թվականի մարտից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր, որոնց կեղծ լինելու հանգամանքը քողարկել են վերջիններիս էջերից ներբեռնված լուսանկարներով և այլ անհատական տվյալներով՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով չբացահայտվելու և հանցագործության կատարումը հեշտացնելու համար: Այնուհետև, հիշյալ կեղծ էջերի միջոցով շուրջ 40 օգտատերերից գումարներ հափշտակելու դիտավորությամբ «Մեսենջեր» հավելվածով նամակագրություն են վարել վերոնշյալ օգտատերերի հետ և, որպես պատրվակ օգտագործելով զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գումարներ փոխանցելու՝ նրանց մոտ առկա ցանկությունը, կարողացել են ազդել վերջիններիս կամքի ու գիտակցության վրա, ինչի արդյունքում կազմակերպված խմբի անդամները խարդախությամբ տարբեր անձանցից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4.000.000 ՀՀ դրամ. գումարները «Թելսել» վճարային տերմինալի միջոցով փոխանցվել են կազմակերպված խմբի անդամների մատնանշած և նրանց կողմից փաստացի տնօրինվող «Քիվի» վճարային համակարգի տարբեր էլեկտրոնային դրամապանակներին, ապա կանխիկացվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կազմակերպված խմբի անդամները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար, իսկ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է՝ զերծ մնալ կասկածելի գործարքների միջոցով նմանատիպ եղանակով գումարներ փոխանցելու գործելաոճից և ըստ այդմ չհայտնվել խարդախության զոհի կարգավիճակում»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում