Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Էռնեկյանը ներդրում կանի՞ Հայաստանում, թե՞ կընդլայնի իր բիզնեսը․ Քոչարյանի օրոք աշխատած գործարարի ուշագրավ հայտարարությունը Երևանում

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը հակված է շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Այս մասին նա հայտնել է այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նա մանրամասնել է, որ շուտով նոր ներդրում կառաջարկեն օդանավակայանաշինության բնագավառում:

Կառավարության փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը և այլ հարցեր։

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը դրական է համարում Էդուարդո Էռնեկյանի՝ ներդրում անելու պատրաստակամությունը։ Նա նկատում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ նախկին իշխանությունների հետ աշխատած գործարարն այժմ աշխատելու է Փաշինյանի կառավարության հետ․«Ես իր փոխարեն չեմ կարող ասել, բայց նա գործարար է։ Գործարար մարդիկ միշտ էլ մեծամասնության՝ այսինքն իշխանության հետ են։ Նայեք Նիկոլ Փաշինյանի ցուցակը։ Իրենք իրենց բիզնեսի համար եմ ամեն ինչ անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շահեն Պետրոսյանը նկատեց՝ խնդիրը ավիաընկերություն ունենալն է․«Օդանավակայան այսպես թե այնպես ունենք, որն, ի դեպ, օտարների համար է։ Թող ներդրում անի, թռիչքուղին նորմալացնի, լուսավորությունը վերազինի։ Այո՛, դրանք այսպես թե այնպես պետք է արվեն ու դրան ներդրում ասել չի կարելի։ Ինքը մեծ եկամուտներ ունի ու դրանք օգտագործելու է օդանավակայանի զարգացման համար։ Դա ներկայացնել որպես ներդրում՝ սխալ է։ Ի՞նչ է նշանակում իր բիզնեսի մեջ ներդրում անել։ Օդանավակայանի խնդիրն էլ շատ կարևոր է, ես չեմ ուզում հակադրել մեկը մյուսին՝ օդանավակայանն ու ավիափոխադրումները։ Ես դրանք իրար դեմ դիմաց չեմ դնում, որովհետև երկուսն էլ կարևոր են։ Բայց երբ դու ունես միայն օդանավակայան, դու օտարներին ես սպասարկում, ոչ թե քո ավիաընկերություններին։ Այո, այսպես թե այնպես, էլի մեղ ուղևորներն են։ Թող օդանավակայանը  զարգանա, բայց ասել, որ դա ներդրում է՝ ճիշտ չէի համար։ Ներդրումն այն է, որ նոր բիզնես ես ստեղծում, բայց եղած բիզնեսի մեջ ի՞նչ ներդրում, ես սխալ կհամարեի նման ձևակերպումը։ Այսպես թե այնպես թռիչքուղին պետք է վերանորոգվի, լուսավորությունը պետք է ժամանակակից  ստանդարտներին համապատասխան լիներ։ Կյանքն առաջ է գնում»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական կարծիք հայտնեց Էռնեկյանի հայտարարության հետ կապված։ Ինչ վերաբերում է փաստին, որ նա Քոչարյանի օրոք է Հայաստանում ներդրումներ արել, քաղաքագետն ընդգծեց․«Եկել են գողապետություն, գլխավոր գողը եթե չտար համաձայնություն՝ գործ չէին անի․«Նրանց համար կարևորը հայրենիքն է ու բիզնեսը, ոչ թե անձերը։ Կեղտաջուրը դուրս է թափվել, հիմա  համագործակցում են Հայաստան պետության հետ։ Լավ կլիներ, որ նույնը անեին  ռուսաստանահայ օլիգարխիայի  մաս կազմող այլ գործարարներ ևս։ Իսկ այն ժամանակ եղել է մի գողապետ, զոն նայող, առանց իրեն ո՞նց  կմտնեին Հայաստան ու գործ կանեին։ Բայց Հայաստանն իրենց հայրենիքն է, լավ կլիներ, որ մաֆիայից ազատված լիներ սկզբից, բայց հայրենիքից հո չէ՞ր հրաժարվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում