Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում 2-3 կրակոց է լսվել: Մանրամասները դեռ պարզ չեն:
BBC-ին նշում է, որ շենքում գտնվող մարդիկ տարհանվել են:
Ներկայումս շենքը շրջապատված է ոստիկաններով, դեպքի վայր են ժամանել հատուկջոկատայինները:
Էստոնական լրատվամիջոցները հայտնում են, որ շենքի վրա հարձակվել են, հնարավոր է՝ այնտեղ պատանդներ լինեն:










































