Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Էլեկտրաէներգիայի ճգնաժամը Իրանում շարունակվելու է. հնարավոր է պատվիրակություն գա Հայաստան՝ ներմուծելու պայմանագրեր կնքելու

Իրանը էլեկտրականության արտադրության լուրջ խնդրի առջև է կանգնել. Արտադրվող էլեկտրաէներգիան չի բավարարում պահանջարը և իշխանությունը հարկադրված գնում է անջատումների:

Իրանի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել է, որ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից: էլեկտրաէներգիայի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ 1000 մեգավատտ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիան անջատվել է:

Անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, չի բացառվում, որ դա կարող է կրկնվել նաև շաբաթվա առաջին կեսին: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի հետ, ով նշեց, որ Իրանի պետական պաշտոնյաները հայտնում են, որ ջրի պակասի պատճառով չեն կարողանում համապատասխան քանակով էլեկտրաէներգիա արտադրել. «Մենք երկրում էլեկտրաէներգիայի ճգնաժամ ունենք: Եղանակները բավականաչափ տաքացել են, ամբողջ երկրի մակարդակով բարձրացել է էլեկտրաէներգիայի սպառումը: Դրա համար կառավարությունը հայտարարում է, որ չեն հասցնում բավարար չափով էլեկտրաէներգիա արտադրել և այս ճգնաժամը շարունակվելու է: Անընդհատ հոսանքազրկում են թաղամաս առ թաղամաս՝ 2-3 ժամով: Պատահում է, որ օրական 2-3 անգամ են հոսանքազրկում»,-ասաց նա:

Շահմուրադյանը նկատեց, որ հաշվի առնելով որ այս տարի եղանակը բավականին շոք է Իրանում և բնականաբար մեծ քաղաքներում ավելացել է քուլեռների հետ կապված էլեկտրաէներգիայի սպառումը հատկապես երկրի հարավային շրջանի նահանգներում. «Իրանի էլեկտրակայանները ամբողջ հզորությամբ աշխատում են արդյունաբերական և բնակելի վայրերի էլեկտրահոսանքը բավարարելու համար: Սակայն առկա էլեկտրակայները և ջրամբարները չեն կարողանում պահանջարկը բավարարել և հաճախ չափից ավելի աշխատելու պատճառով և էլեկտրաէներգիա արտադրող տուրբինները և այլ սարքավորումները կողմնակի վնասներ չկրելու պատճառով դադարում են աշխատելուց:

Երկրում էլեկտրափոխադրման ցանցերը ևս բավականին ծանր ճնշման տակ են և կարիք ունեն վերանորոգման ու ընդլայնման ինչը ավելացնում է էլեկտրաէներգիայի փոխադրման բարդությունները և այս ամենը կարիք ունի ծրագրավորման և տեխնիկական թարմացման աշխատանքի, ինչը երկրի պատժամիջոցների պատճառով հնարավոր չէ կարճաժամկետ միջոցում իրականացնել: Հետևաբար, հնարավոր չէ ավելացնել երկրի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալները»,-ասաց նա:

Սահակ Շահմուրադյանի խոսքով, բանակցությունները շարունակվում են հարևան երկրների հետ. «Երևի Իրանից պատվիրակություն գործուղվի Հայաստան, պայմանագրեր ստորագրեն, մեխանիզմները ճշտեն: Դեռ հստակ չեն հայտարարել, թե որքան էլեկտրաէներգիայի կարիք ունի երկիրը:

Նախկինում այսպիսի բան չի եղել, երբեմն պատահել են անջատումներ, սակայն դրանք պարբերական բնույթ չեն եղել: Դա կախված է եղել ջրի և տեղումների քանակից, սակայն տեղումները եկել են, ջրամբարները լցվել են և կարողացել են էլեկտրաէներգիա արտադրել, իսկ հիմա ջրի ճգնաժամ էլ ունեն: Այս տարի տեղումները քիչ են:

Սրան գումարվում են պատժամիջոցները, սարքավորումները հնացել են, չեն կարողանում նորոգել, նոր սարքավորումների, ներդրումների կարիք կա, նոր էլեկտրակայաններ պետք է կառուցվեն: Պատժամիջոցների վերացումը կօգնի այս խնդրի լուծմանը: Էլեկտրակայանների կառուցումը երկարատև պրոցես է, ժամանակ է պահանջում»:

Հարցին, թե արդյոք սա երկրում խուճապ ու դժգոհության ալիք է բարձրացնում, Շահմուրադյանը բացասական պատասխան տվեց. «Խուճապ չկա, ժողովուրդը ըմբռնումով է մոտենում, գիտեն՝ ինչ դժվարություններ կան, համբերում են: Կառավարությունն էլ հայտարարում է, որ դժվարություններ ունեն այս-այս պատճառներով, որ պետք է համբերել, դիմակայել, մինչև հաղթահարեն դժվարությունները: Արտասահմանյան լրատվամիջոցները փորձում են ներկայացնել, թե խուճապ կա Իրանում, սակայն չկա նման բան: Փոքր քաղաքներում այո, բողոքի ցույցեր լինում են, բայց Թեհրանում նման բան չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում