The Associated Press-ի հաղորդմամբ՝ ՖԻՖԱ-ն ավարտել է «Լատվիա-Բոլիվիա» և «Բուլղարիա-Էստոնիա» կասկածահարույց ընկերական հանդիպումների հետաքննությունը։ Փետրվարի 9-ին կայացած այդ հանդիպումներում գրանցված բոլոր 7 գոլերն էլ խփվել են 11 մետրանոց հարվածով։
Հետաքննության արդյունքում ճանաչվել է մրցավարական բրիգադների մեղքը, որոնք ազդել են հանդիպումների արդյունքների վրա։ Այդպիսով, հունգարական ու բոսնիական մրցավարական բրիգադները ցմահ հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։
Հայտնի է դարձել, որ մրցավարներին գնել են հանցագործները, ովքեր տարված են ընդհատակյա խաղադրույքների կատարմամբ։









































