Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իրանցիների մեծ հոսք կա դեպի Հայաստան. գալիս են, արագ պատվաստվում են ու վերադառնում

Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթն անդրադարձել է Հայաստանում եի Իրանում պատվաստումների խնդրին՝ գրելով. «Հայաստանում պատվաստվել ցանկացողների լուրը, մեր պատկան պատասխանատուների ճակատը պետք է ամոթի քրտինքով պարուրեր։ Իրանի գիտական հնարավորությունները և անցյալը էնքան հզոր են, որ Հայաստանը չպետք է հաշվի գար, բայց մարդիկ 15 ժամ պատվաստման հերթում սպասելուց հետո, ձեռնունայն տուն են վերադառնում, իսկ Հայաստանում անվճար պատվաստում ստանալու պայմաններ կան և Հայաստան ճամբորդել ցանկացողների հեղեղ է գոյացել։ Դեպի Երևան ավելացել են ավիաթռչքները և ավտոբուսի երթերը, մեծ հերթեր կան։ Մեր հնարավորություններից ելնելով մենք պետք է օգնության ձեռք մեկնեինք մեր հարևաններին, բայց արի ու տես ցավոք հակառակ պատկերն է»:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ: Հարցին, թե հնարավո՞ր է պատվաստվելու նպատակով իրանահայերի հոսք լինի դեպի Հայաստան, նա պատասխանեց. «Այդ հոսքը ոչ միայն իրանահայերին է վերաբերում, այլ ընդհանրապես, իրանցիներին, որոնք մեծ խմբերով գալիս են Հայաստան, պատվաստվում ու վերադառնում են: Սա իհարկե, տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց այն առումով, որ դա կարող է օգտակար լինել Հայաստանում տուրիզմի զարգացման տեսանկյունից: Մյուս կողմից խոսակցություններ են եղել, որ իբր պատվաստանյութերի օգտագործման ժամկետն ավարտվելուն մոտ է եղել, համարել են, որ դա ոչ թե Հայաստանի կողմից տրամադրվող առավելություն կամ հնարավորություն է, այլ հնրավորություն, որ օգտագործվել է այլ նպատակով: Այդպիսի սխալ, թերի կամ տարօրինակ մեկնաբանություններ ևս հնչել են, բայց ժողովրդի կողմից արձագանքները շատ դրական են:

Իրանում բավական աշխատանք է տարվում պատվաստանյութեր պատրաստելու ուղղությամբ: Իրանում արդեն մի քանի տեսակ պատվաստանյութ է ստեղծվել, փորձնական շրջանն ավարտվել է և առաջիկա օրերին կսկսեն դրանցով պատվաստել մարդկանց»,-ասաց նա:

Քեշիշյանը տեղեկացրեց, որ Իրանում մի քանի տեսակ պատվաստանյութ է ներկրվել, այդ թվում AstraZeneca-ն, ռուսական «Սպուտնիկ V»-ն, չինական պատվաստանյութը և այլն. «Պատվաստումների կազմակերպման մեծ խնդիր կա, որովհետև ժողովրդի մեծ թվի հետ գործ ունենք: Թեև առողջապահության նախարարությունը ջանքեր է գործադրում, բայց թերություններ կան այդ առումով»:

Մովսես Քեշիշյանն ընդգծեց, որ հիմա Իրան-Հայաստան շաբաթական 11 թռիչք է իրականացվում, որից 9-ը Թեհրանից, 2-ը՝ Թավրիզից. «Գրեթե բոլոր թռիչքները լիքն է ուղևորներով: Դա խոսում է այն մասին, որ գալիս են պատվաստանյութ ստանալու Հայաստանում, որովհետև շատ արագ կարողանում են պատվաստվել ու վերադառնալ: Այս հանգամանքը բավական դրական վերաբերմունք է ստեղծել իրանցիների մոտ, բայց նաև սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել: Կարծում եմ, որ եթե հայկական կողմը կարողանա ճիշտ օգտագործել այս հանգամանքը որպես առողջապահական տուրիզմ, բավական դրական ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում