Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ընդդիմությունը բնավ չի պատրաստվում աշխատել, նրանց մտադրություններն այլ են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, հետևում եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Իշխանությունները հայտարարում են պողպատյա հեղափոխության մեկնարկի մասին։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս գործընթացից։

Պողպատյա մանդատը տրվել էր հենց հեղափոխության սկզբից, բայց իշխանությունը դա չհասկանալով ընտրեց թավշյա մանդատը: Երեք տարի հետո նրանք հասկացել են թույլ տված սխալը և այստեղ պետք է ասել՝ լավ է ուշ, քան երբեք: Բայց արդյո՞ք այս գործընթացը այն է, ինչ ժողովուրդն ակնկալում է: Դա դեռ վաղ է ասելը: Նկատվում է վերաբերմունքի տարբերություն, որոշ գործընթացներ ընթացք են ստացել, օրինակ՝ ապօրինի ունեցվածքի բռնագրավման գործընթացը սկզբնական արդյունքներ է տվել, դատական համակարգի պատասխանատվության ինստիտուտի օրենսդրական փոփոխությունները, հայտարարվել է կադրային ջարդի մասին:

Իմ կարծիքով միանշանակ կտեսնենք տարբերություններ առաջին երեք տարիների համեմատ: Սակայն թե ինչ չափով դա կբավարարի հասարակական պահանջը՝ դա դեռ պետք է տեսնենք: Թավիշից դեպի պողպատ անցումը բավականին կտրուկ անցում է: Մարդը չի կարող քնել թավշյա տրամաբանությամբ և արթնանալ պողպատյա տրամաբանությամբ: Այսպիսի անցումը լուրջ ջանքեր և կառավարման ռեսուրսներ է պահանջում:

Շատ բան կախված է նոր կառավարության կազմից և կադրերի ընտրությունից: Եթե հիմնականում մնան հին կադրերը, ապա չենք կարող ունենալ մեծ ակնկալիքներ: Միայն ցանկությունը բավարար չէ: Այս հարցում, ինչպես նաև այլ հարցերում որակապես նոր առաջընթաց գրանցելու համար հարկավոր է ընդգրկել ապակուսակցական, պրոֆեսիոնալ կադրեր ավելի լայն հիմունքներով, քան նախկին կառավարության կազմն էր, այդ թվում նաև Սփյուռքից:

Նոր ձևավորված խորհրդարանից ի՞նչ ակնկալիքներ կան։ Արդյոք հնարավոր կլինի՞ աշխատել այս խորհրդարանում արմատական ընդդիմության հետ։

Ընդդիմության հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նրանք բնավ չեն պատրաստվում աշխատել կամ թույլ տալ իշխող մեծամասնությանը աշխատել, թեկուզ և ընդդիմադիր խորհրդարանական ֆորմատով: Նրանց մտադրություններն այլ են: Երկար տարիներ լինելով իշխանություն, նրանք չունեն խորհրդարանական ընդդիմություն լինելու փորձ: Կարելի է ասել, նրանք դեռ նոր են բախվել այսպիսի խնդրի հետ, թե ինչպես լինել ադեկվատ ընդդիմություն: Նրանց դա դեռ չի հաջողվել, ինչ մասին վկայում են ընտրությունների արդյունքները:

Այնպես, ինչպես ներկա իշխանությունը երկար տարիների ընդդիմադիր փորձից հետո դարձել էր լավ ընդդիմություն, բայց չունենալով կառավարման փորձ՝ իշխանությունը ստանձնելուց հետո թույլ տվեց բազմաթիվ սխալներ, այնպես էլ ներկա խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է իր համար խորթ և անսովոր կարգավիճակում: Նրանք դեռ պետք է հարմարվեն և սովորեն արդյունավետ գործել այդ դերում: Միգուցե լինելով փոքրամասնություն նրանք կգիտակցեն իրենց հռետորաբանության անզորությունը և կսովորեն լինել արդյունավետ խորհրդարանական ընդդիմություն: Համեստությունը լավագույն ուսուցիչն է: Կհամեստանա՞ն ու կսովորե՞ն արդյոք՝ թերևս ոչ, բայց սպասենք: Ժամանակը ցույց կտա:

Ձեր կարծիքով՝ այս ընտրություններից հետո որքանո՞վ կբարեփոխվի դատաիրավական համակարգը, արդյոք այդպիսի նախադրյալներ տեսնում եք՝ հաշվի առնելով, որ հիմա անընդհատ հայտարարում են, որ համակարգային վեթինգ է լինելու:

Հասարակության լայն շերտերը, հենց իշխանության ընտրողները դատաիրավական համակարգի և առհասարակ արդարադատության հարցը շատ հստակ դրել են իշխող ուժի առջև: Այստեղ արդեն հապաղելու, հետաձգելու, պատճառաբանելու, մեղավորներ փնտրելու ու մանևրելու որևէ հնարավորություն այլևս չի մնացել և չի տրվելու իշխանությանը: Եթե այս խնդիրը չկարողանան լուծել, ապա նրանք երկար չեն մնա իշխանության և կարող են իրենց մաշկի վրա զգալ թե մուրճի, և թե մանգաղի ազդեցությունը: Սա նրանք շատ լավ են գիտակցում: Այս հանգամանքը դրդում է ակնկալելու, որ ասվածը միայն հայտարարություններ չեն: Նրանք մարտահրավերը ընդունել են իր ողջ լրջությամբ, և իրենց կարողությունների սահմաններում կիրականացնեն: Ինչպես նշեցի, այլ հարց է՝ թէ արդյունքները որքանով կգոհացնեն հասարակությանը: Բայց արդյունքներ կլինեն միանշանակ:

Սփյուռքի համար արդյոք անակնկալ էին այս ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Եվ ինչ է ակնկալում Սփյուռքը Հայաստանից։

Ինչպես գրեթե բոլոր հարցերում, այս հարցում նույնպես Սփյուռքը միատարր չէ: Կան և իշխանությանը, և ընդդիմությանը հարող հայացքներ: Սակայն տրամադրությունների մեծամասնությունը թերևս հուշում էր, որ ակնկալվում էր իշխանության հաղթանակը: Տրամադրությունները գրեթե նմանատիպ են, ինչպես Հայաստանում: Անվտանգության, գերիների, բանակի, սահմանների խնդիրները դրանք ամենասուր հարցերն են Սփյուռքում: Իշխանությունից ակնկալում ենք այս հարցերի շուտափույթ լուծումը: Քննարկման առարկա է նաև Ռուսաստանի հետ դաշնակցային անմխիթար վիճակը և այս հարցում նույնպես լուծում է ակնկալվում, թեպետ չկա միանշանակ վերաբերմունք, թե որն է այդ լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում