Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

«Quo vadis, Domine?»․ Նախանշանների խորհուրդը…

Մետամորֆոզ փոփոխություններով ուղեկցվող քննաշրջանն աշխարհում շարունակվում է: Մոլորակի տարբեր անկյուններում ստուգարքի փուլում արձանագրված միլիոնավոր մարդկանց մահն ու «Covid-19»-ի հարուցիչի «երկրորդ սերնդի» հայտնությունը դեռևս անզոր են ընդգծելու մարդկությանը պատուհասած իրավիճակի ամբողջ լրջությունը: Երկրագնդի ապագային սպառնացող նախանշանները սկսել են մտահոգել մարդկանց բանական հատվածին միայն, մինչդեռ անձնապաստանությամբ ու ինքնավստահությամբ մշտապես առանձնացող սպառողական հասարակության ներկայացուցիչների վարընթաց կենսակերպը շարունակվում է՝ ընդունելով էլ ավելի վայրագ ու կատաղի ձևեր: Մամոնայի երգրպագումն ու հարստության կուտակման ուժգնացող տենդը օրըստօրե ընդլայնում են շառավիղը՝ գրավելով նորանոր «բնագծեր»: Թմբիրի մեջ հայտնված մարդիկ դրսևորում են անադեկվատ վարք, որի մեկնաբանությունը թերևս հոգեվերլուծաբաններն ու հոգեբանները կարողանան տալ:

Առաջնորդվելով՝ «Ծովի ջրի համն իմանալու համար, ամենևին էլ հարկ չկա՝ ամբողջ ծովը խմել» իմաստնությամբ, փորձենք քրիստոնությունն աշխարհում առաջինն ընդունած երկրի՝ Հայաստանի օրինակով հասկանալ աշխարհում գնալով գերակա դարձող իրավիճակն ու ընդհանրացնել մեզ մտատանջող խնդիրը: Այն՝ ինչ կատարվեց վերջին մեկուկես տարում՝ պարզկա երկնքում ճայթած ամպրոպ է հիշեցնում: «Ծաղկափոշու» մեջ թաթախված բզեզին, որին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան, պարուրեց համավարակով ուղեկցվող անորոշությունը: Ու մարդիկ, ում ընտելացրել էին «Եղունգ ունես գլուխդ քորի» «ոսկե կանոնին» ու ամեն գնով «երևելի» դառնալու պահանջին, մի պահ, ընդամենը մի քանի ամիս երկմտեցին՝ կարևորն անկարևորից տարբերել-տարբերակելու իրենց անունակության վրա: Իսկ իրենց ունակությունների հանդեպ կասկածն էլ ծնվեց այն պահից, երբ մտերիմի հետ ողջագուրվելը, հարևանին այցելելն ու բարեկամի հուղարկավորությանը մասնակցելը դարձավ գրեթե անհնարին:

«Հարվածային» երկրորդ ալիքը եկավ պատերազմի տեսքով: Եկավ՝ քարը քարի վրա չթողնելով, հիմնիվեր հօդս ցնդեցնելով հետխորհրդային շրջանին հաջորդած երեսնամյա ժամանակահատվածում հյուսված՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի վերաբերյալ ստեղծված միֆն ու սեփական ժողովրդին հրամցված լեգենդը: Եկավ՝ երեսուն տարվա խաղաղության ժամանակահատվածում լավ սրած գերանդին ձեռքին: Եկավ՝ սասանելով սեփական ուժերի հանդեպ ունեցած առանց այդ էլ երերուն հավատն ու առանցքից զրկելով, բնավեր դարձնելով մի ամբողջ ժողովրդի: Ստեղծված իրավիճակի պարզ նկարագրությունն անգամ սահմռկեցուցիչ է: Մի կողմից՝ Արցախյան երրորդ պատերազմում պարտված երկիր, հինգ հազարից ավելի զոհ, հաշմասայլակներին գամված տասնյակ հազարավոր երիտասարդներ, որդիների մարմինները փնտրող, զոհված զինվորներից մնացած մասունքները հողին հանձնող, գերեզմաններից տուն չեկող ծնողներ ու գերության մեջ գտնվող հարյուրավոր զինվորներ, մյուս կողմից՝ պարտված, հողատարածքներ հանձնած երկրի դեռևս կանգուն, կյանքին ու պաշտոնին հրաժեշտ չտվող վարչապետ, հակառակ հնչեցված «ահասարսուռ» խոստումներին՝ այդպես էլ չբանտված, ժողովրդի անեծքից ու վաղեմի մեղքերից կարելվույն չափ պարզաջրված, ավելին՝ մանդատներով «օժտված» նախկին ու ներկա խաղավարներ: Իրավ որ, Հայաստանը «թանգարան» է բաց երկնքի տակ: Աշխարհում համարժեքը չունեցող թանգարան…

Օրեր առաջ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների լիարժեք վերծանումն ամենևին էլ մոտ օրերի գործ չէ: Թերևս ապագա վերլուծաբաններին հաջողվի անդրադառնալ համահայկական փսիխոզի խորքային պատճառներին: «Ինքնիրացման շքահանդես»: Կարող-անկարող, հասկացող-չհասկացող, կուշտ ու սոված՝ դարձան համազգային արտահերթ ցուցքի ակտիվ մասնակիցը՝ իշխանական մսուրքին հնարավորինս մոտ լինելու անթաքույց ախորժակով ու մտադրությամբ: «Լյուստրացիայի» մասնակիցը դարձան թե՛ արևմտամետ, թե՛ռուսամետ, թե՛ավելի ռուսամետ ուժերը: Ընդունված կարծիքի համաձայն, հպանցիկ հայացքն իսկ բավարար է, որպեսզի հմուտ բժիշկը կարծիք կազմի օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Դա վերաբերում է նաև բոլոր այն խորագիտակներին, որոնց հասու են անգետներին ոչ ընկալելի նախանշանները: Իսկ որ այդպիսիք կան՝ կասկածից վեր է: Օրինակ, ինչ կարելի է ասել այն ծնողի մասին, որը պատերազմի զոհ դարձած որդու շիրմաքարը դնելու փոխարեն տրամադրված գումարով մեքենա է գնում, իսկ որդեկորույս մայրն էլ օրհնում ու արևշատություն է մաղթում հարազատ որդուն մահվան դուռն ուղեկցողին: Ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր պետականազրկման շեմին հայտնված Հայաստանում շարունակում են հաշվել վարձակալությամբ տրված «օբյեկտներից» ու նոր «կպցրած» գործերից ակնկալվող գումարները՝ հաստատ այն համոզումով, որ վտանգը Կորդիլեռներում է ու ոչ թշնամուց ընդամենը թզաչափ հեռավորության վրա գտնվող Հայաստանում: Ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, որոնց համար «Որ գյուղը մտում ես՝ էն գյուղի գդակը դիր» -ը ոչ թե ասացվածք է, այլ՝ աքսիոմատիկ ճշմարտություն ու իմաստնության վկայություն…

Հ.Գ.– Չնայած առկա իրավիճակին, մարդիկ՝ ում բանականությունը վերջնականապես չի մթագնվել, փորձում են ստեղծված անելանելի դրությունից ամեն գնով դուրս գալու ելքեր փնտրել: Դուք երբեք էլ այդ մարդկանց մեծադիր, արշինանոց պաստառները փողոցներում կախված չեք տեսնի: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց վրա դրված խաչը տանում են լռությամբ ու ամենայն արժանապատվությամբ, մարդիկ, ում հերոսական գործունեության ու հաղթանակած պատերազմում ունեցած անուրանալի դերակատարության մասին միայն երեսուն տարի հետո են խոսում, այն էլ՝ շշուկով, որպեսզի թշնամին այդպես էլ չիմանա իր իրական հակառակորդի մասին: Մարդիկ, գաղափարակիցներ, ովքեր այսօր էլ իրենց գովազդելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններում «երևակվելու» փոխարեն մտածում են ստեղծվելիք վատթարագույն իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին: Նվիրյալ, իրապես մտածող, պատասխանատվություն ստանձնելու քաջություն ունեցող մարդկանց կողմից հիմնված հայ-վրացական ֆեդերացիան, որի մասին գիտեն քչերը, ասվածի վկայությունն է:

Օրեր առաջ Վրաստան կատարած այցի ընթացքում ֆեդերացիայի անդամներն այցելեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա 2-րդին, ում օրհնությունն էլ ստացան գործունեության մեկնարկի կապակցությամբ:

Ֆեդերացիայի գործունեության հաջողության առհավատչյան՝ հոգևոր միասնության կարևորության գիտակցումն է: Միասնություն, որի շնորհիվ միայն հնարավոր կդառնա տարածաշրջանին ներկայանալիք նորանոր մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայումը:

«Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ»

Հ.Գ.-1 – Խոստովանեմ, այս հրապարակման շարժառիթը՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդի նստավայրում կայացած հանդիպմանը հաջորդած՝ հոգևորի կարևորության ու կերպափոխվող աշխարհին ակնհայտորեն սպառնացող վտանգների շուրջ ծավալված զրույցն էր: Ֆեդերացիայի ղեկավար Արբակ Խաչատրյանի կողմից զրույցի ընթացքում կես-կատակ, կես-լուրջ բարձրաձայնված մի միտքն էլ հանդիպման մասնակիցներից հատկապես երկուսի՝ Թբիլիսիի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Գեորգի Մարգվելաշվիլու և ռեժիսոր Արմեն Ռոնովի բուռն արձագանքին արժանացավ, ու ապագայում ստեղծվելիք ֆիլմի շարժառիթ դարձավ: Իսկ դիտարկումը վերաբերում էր նրան, որ մարդիկ, թերևս խորապես գիտակցելով «Զինվոր չէ այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ» իմաստնության խորքային նշանակությունը «շնացել» են այնքան, որ նրանց համեմատ սատանան ընդամենը դեղնակտուց ու անվարժ մեկն է ընկալվում, ով փորձում է «հայրական օջախը»՝ գեհենը զերծ պահել վերոնշյալ տիպի թափթփուկներից: Հոգիներն իսպառ կորցրած մարդկանց դրսևորած վարքից կարկամած սատանայի հանդեպ խղճահարությամբ է լցվում անգամ Արարիչը, ով մեղսակորույս մարդկանց խելահեղ վարմունքն ու գլուխն ափերի մեջ առած սատանայի վարանմունքը տեսնելով, իրավիճակը փոքրիշատե մեղմելու համար, պատրաստ է վայրագ ու կատաղած ամբոխի ձեռքից վերջինիս փրկելու մտադրությամբ՝ նրա համար տեղ բացել անգամ իր որդու համար նախատեսված խաչափայտին…

Վստահեցնում եմ, ասվածը աստվածանարգության հետ աղերս իսկ չունի, այն, ուղղակի ճարահատ ճիչ է, մարդկային խլությունը կոտրելու փորձ, նյութին ոտքով-գլխով տրված, ամեն ինչ շահի տեսանկյունից դիտարկող, հոգևորի մասին իսպառ մոռացած ու վերջնականապես ստրկացած մարդկանց կողմից դրսևորվող խելահեղ ու արգահատելի վարքն ընդգծող գրոտեսկ … Յուրօրինակ նաբատ, որի ղողանջները Արբակ Խաչատրյանի դիպուկ դիտարկմամբ՝ պիտի հասնեն բոլոր մոլորյալների ունկերին՝ ամբողջ աշխարհում, քանի որ չսթափվելու, թալանից ու ինքնահոշոտումից չհրաժարվելու, բնությանն ու մարդուն դեմքով չշջվելու դեպքում՝ համավարակի մահաբեր մուտացիաներն ու մարդկության վախճանն անխուսափելի է:

Իբրև վերջաբան

Հ.Հ.Գ.– Հա, ի դեպ, լինելով փոքրաթիվ ածու, հայերը մշտապես հպարտացել են իրենց բացառիկությամբ, դեռ վաղնջական ժամանակներից եկող, մշտապես առաջինը լինելու իրեն վերապահված դափնեպսակով: Մարդկության նախահայր Նոյի պատմությամբ, օրինակ, կամ ասենք՝ հայերի կողմից քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակելու փաստով: Մարդկության պատմության ընթացքում հայտնաբերված ամենահին «չարոխով», գինու առաջին հնձանով…Այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Պակաս տպավորիչ չէ նաև ազգությամբ հայերի շատ «ազդու» ցանկը, որտեղ անգամ…անհայտ զինվորն է հայ… Այնպես որ կասկածից վեր է՝ դժոխքից «վտարվելու» հարցում էլ հայերս հայտնվելու ենք պիոների դերում: Թեպետ հարկ է նկատել, որ գնալով ստվարանում է «վերև-ներքևում» տեղ չգտնողների թվաքանակը ամբողջ աշխարհում… Ինչպես պոետը կասեր՝ «Աստված ինքն էլ տարակուսած չի իմանում ինչ անի. Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, ո՞ր սահմանում է՞ս, թե՝ էն…»:

Վահան Զարյան

1*- «Յո երթաս…»- Հենրիկ Սեկևիչի հանրահայտ վեպի վերնագիրն է:

2**- Վերցված է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում