Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

ՍԴ-ում ընտրական վեճերի լուծման օրենսդրական մեխանիզմները

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ներկայացրել է ՍԴ-ում ընտրական վեճերի լուծման օրենսդրական մեխանիզմները:

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են այսպես կոչված «ընտրական վեճերին» վերաբերող հարցերը` ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։

Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ն։

Այնուհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին։

ա․ Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում դիմողը կարող է վերստին դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխանեցված դիմումով։

Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։

Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։

բ․ Եթե դիմումն ըստ ձևի համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին կամ դիմումը համապատասխանեցվել և վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան, ապա սկսվում է դիմումի նախնական ուսումնասիրման փուլը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ։ Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս ՍԴ նախագահը հաշվի է առնում տվյալ գործի քննության համար ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետը։

Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմվում է հաղորդում գործը քննության ընդունելու` ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի նախագահին։

Հաղորդումը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը ողջամիտ ժամկետներում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծումը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով»,- գրել է Եվա Թովմասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում