Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իրանի նոր նախագահն ու Երևանի մշտական խնդիրները

Հայաստանյան նախընտրական կրքերը հասկանալիորեն ստվերեցին ուշադրության անհրաժեշտ իրադարձությունն Իրանում, որտեղ հունիսի 18-ին նախագահի ընտրությանը հաղթեց պահպանողական թևի թեկնածու, Իրանի գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռեյիսին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Իրանի նախագահին, խոսելով երկկողմ և ռեգիոնալ հարցերում հայ-իրանական հարաբերության կարևորության մասին: Իրանի նախագահի ընտրությանը պահպանողական թևի ներկայացուցչի հաղթանակը միանգամայն կանխատեսելի էր, հատկապես ամիսներ առաջ հայտնի հարցազրույցի սկանդալային արտահոսքի պարագայում: Խոսքը արտգործնախարար Մուհամադ Զարիֆի հարցազրույցի մասին է, որտեղ նա սուր քննադատության էր ենթարկել Իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ ստորաբաժանման հանգուցյալ հրամանատար գեներալ Սոլեյմանիին, և ընդհանրապես պահպանողականներին՝ արտաքին քաղաքականությանը խոչընդոոտելու համար: Այդ իմաստով, ի՞նչ կփոխվի Իրանի արտաքին քաղաքականությունում նոր նախագահի պարագայում:

Ընդ որում, խոսքը թե Իրան-Հայաստան, թե նաև Իրան-միջազգային հանրություն հարաբերությունների մասին է, քանի որ օրինակ Իրան-ԱՄՆ կամ Իրան-Չինաստան, Իրան-Հնդկաստան հարաբերությունները, Իրանի դերը մերձավորարաւելյան և կովկասյան ռեգիոնալ ուղղություններով անմիջական ազդեցություն և նշանակություն կունենա Երևանի համար: Այս տեսանկյունից մի կողմից բարդ է տալ միարժեք գնահատական կամ եզրահանգում անել հնարավոր վարքագծի վերաբերյալ, մյուս կողմից թերևս քիչ հավանական է, որ Իրանում տեղի ունենա կտրուկ որևէ փոփոխություն:

Բանն այն է, որ թե Իրանը, և թե աշխարհը ներկայումս այն վիճակում չեն, որ Թեհրանի համար կտրուկ շարժերը լինեն նպատակահարմար: Հակառակը, Թեհրանը շահագրգռված է իր շուրջ, այդ թվում Կովկասում կայունությամբ: Իսկ այդ հանգամանքը բխում է նաև Հայաստանի շահից:

Հետևաբար, սա այն օրակարգն է, որ պետք է խորացնեն Հայաստանն ու Իրանը անկախ այդ երկրում նոր նախագահի արտաքին քաղաքական մոտեցումների ծավալումից: Այդ իմաստով, Հայաստանը նույնիսկ կարող է նպաստել անգամ այդ տիրույթում իր շահերից բխող թեկուզ նվազագույն, թեկուզ աննշան թվացող, սակայն այդուհադերձ նկատելի առաջընթացին, կատարելով առարկայական քայլեր հայ-իրանական ենթակառուցվածքային գործակցությունը խորացնելու ուղղությամբ: Դա վերաբերում է թե էներգետիկ ոլորտի նախագծերին, թե տրանսպորտային:

Այդպիսով, Երևանը պետք է իրենից հասանելիքը անի Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ, որը իհարկե չի երաշխավորի մյուս հնարավոր շահագրգիռ սուբյեկտների քայերի արագացում, մյուս կողմից սակայն կարող է նպաստել ռեգիոնալ նոր շահերի և իրողությունների ձևավորման, ինչը ունի նաև անվտանգային նշանակություն, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ: Ի դեպ, այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցած ընտրությունից առաջ, նախընտրական վերջին բանավեճում, բավական ուշագրավ հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստվում է հուլիսին հայտարարել մրցույթ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղային ծրագրի Սիսիան-Մեղրի հատվածի համար, ավելացնելով, որ Երևանն ուրախությամբ արձանագրում է դրանով թե Իրանի, թե Չինաստանի, թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի հետաքրքրության հանգամանքը: Երևանը պետք է անի ամեն ինչ, այդ հետաքրքրությունը գործնականի հասցնելու համար, ընդ որում բոլորովին ոչ մեկ կողմի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում