Հնդկական կենտրոնական Մահարաշտրա նահանգում ի հայտ է բերվել կորոնավիրուսի հնդկական շտամի նոր տարբերակով վարակման առնվազն 20 դեպք։ Նոր տարատեսակը ստացել է «Դելտա պլյուս» անվանումը։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
«Դելտա պլյուսը» նկատվել է 4 շրջանում։ Դրա հետազոտմամբ զբաղվում են մասնագետները, իսկ երկրի առողջապահության նախարարությունը դեռևս չի ճանաչում այն որպես մտահոգություն առաջացնող։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 30 մլն դեպք, որից ավելի քան 388 հազարն ավարտվել է մահով։ Երկիրը հիվանդացության մակարդակով երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո։