Երեկ երեկոյան Մոսկվայի «Լոկոմոտիվ» ստադիոնում Ռուսաստան-Սերբիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 40 մարդու:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ին` հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, ձերբակալությունների պատճառը հասարակական վայրում հարբած հայտնվելն էր:
Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի հավաքականի։ Ստադիոնում եղել է 16 հազար երկրպագու:











































