Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուշի, թե Շուշա. Քոչարյանը Մոսկվայի պաշտպանության անհարմար դիրքում

Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով Շուշիի թեմային ասել է, որ դա շատ զգայուն թեմա է, նշելով, թե պետք չէր Շուշիում Արցախի նախագահի երդման արարողություն անել: Նա ըստ էության խոսում է այն մասին, թե դրանով «գրգռել» են Ալիևին և այսպես ասած «թասիբի գցել» Շուշիի հարցում: Մի կողմ թողնենք այն, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների հետ խոսելով այդ մասին, օգտագործում է Շուշա, ոչ թե Շուշի տարբերակը: Դա մտածողություն է, ենթագիտակցություն: Անդրադառնանք ավելի գիտակցական մակարդակում եղած իրողություններին: Այստեղ գործ ունենք տարածված նենգափոխման կամ մոլորության հետ, որը միևնույն է տրանսֆորմացվում է նենգափոխման: Կա տարածված մտայնություն, թե Արցախի նախագահի երդման արարողությունը ունեցել է որևէ նշանակություն պատերազմի հրահրման կամ Շուշիի հարցում մասնավորապես: Այն, որ քարոզչական մակարդակում փորձ  է արվում օգտագործել դա քաղաքական նկատառումով, հասկանալի է: Միաժամանակ սակայն, տեղի ունեցածի մասին այդ մակարդակում դատողությունները այլ բան չեն, քան ծայրահեղ անհամարժեքության դրսևորում, եթե իհարկե ոչ պարզապես մանրախնդիր դիտավորությամբ նենգափոխում: Ինչպես անցնող ամիսներին պարզ դարձավ կարգավորման պատմության մասին որոշ փաստաթղթային արտահոսքերից, հրապարակումներից, դեռևս նախագահ Քոչարյանի ժամանակ բանակցային քննարկումներում փաստաթղթավորված տարբերակներում առկա է Շուշիի շրջանի առանձին դիտարկում՝ Լեռնային Ղարաբաղից դուրս:

Հայկական կողմը առնվազն քննարկել է այդ հարցերը, այլապես դրանք տեղ չէին գտնի բանակցային պատմության փաստաթղթավորված տարբերակներում: Իսկ Արցախի դեմ պատերազմը Թուրքիան ու Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով ավարտել են ըստ էության այդ բանակցային պատմությանը այսպես ասած «համադրելի» տրամաբանությամբ, ընդ որում այժմ էլ այդ տրամաբանությամբ շարունակում են հետպատերազմյան փուլը և դրանում «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Որովհետև, հենց Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ խոստովանել է, որ քննարկել է Մեղրիով «սուվերեն ճանապարհի» հարց: Կրկնենք, կարևոր չէ՝ համաձայնել է, չի համաձայնել, կամ ինչ կոնֆիգուրացիայով է եղել համաձայն: Հարցերը քննարկվել են, և տվել են Ադրբեջանին իքս պահին այդ քննարկումներին հղում անելու հնարավորություն: Այդ ահռելի խորքից ուշադրությունը երդման արարողության մակերես դուրս բերելը այլ բան չէ, քան մի կողմից այդ «չարաբաստիկ բազայի» համար պատասխանատվությունից խուսափելը, և իհարկե Ռուսաստանի պատասխանատվությունն արդարացնելը: Ի վերջո պարզ է, որ Էրդողանի ճանապարհը դեպի Շուշի Հայաստանը փակել չէր կարողանալու, Հայաստանը օբյեկտիվորեն չուներ այդ ներուժը:

Հայաստանը կարող էր փակել Շուշի Ալիևի ճանապարհը, բայց Շուշի իրական քաղաքականության ռեժիմում հասել է Էրդողանը, ոչ թե Ալիևը: Իսկ դրա ճանապարհը փակել կարող էր միայն Ռուսաստանը, կամ չէր կարող, թեև հայ ժողովրդին առ այսօր հավատացնում են, որ միայն Մոսկվան կարող է փակել Մեծ Թուրանի ճանապարհը: Հիմա, Արցախի նախագահի երդման արարողության, Շուշիի հարցում «զգայուն» սահմաններ անցնելու վերաբերյալ «թեզերով» կամ քողարկվում է այն, որ Մոսկվան իր «բանալիներով»՝ ինչպես կասեր մեր նախկին նախագահներից մյուսը, բացել է Շուշիի դուռն Էրդողանի համար, և անգամ թողել բանալիները դռան վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում