ՆԱՏՕ-ի առաջնորդները գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կոչ են արել Ռուսաստանին բացառել Չեխիային և ԱՄՆ-ին «ոչ բարեկամական երկրների» ցուցակից, ասված է հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Չեխիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներառումը «ոչ բարեկամական երկրների» ցուցակից և ձեռնպահ մնալ ցանկացած այլ քայլերից, որոնք չեն համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի դիվանագիտական հարաբերությունների մասին դրույթներին», – ասված է փաստաթղթում:
ՌԴ կառավարությունը ավելի վաղ հաստատել էր ոչ բարեկամական պետությունների ցանկը, որում ներառված են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկը կարող է ժամանակի ընթացքում վերանայվել: Նախարարի խոսքով ՝ դա չի լինելու «մեռած» թուղթ. ցուցակը, բնականաբար, վերանայվելու է համապատասխան պետության հետ հարաբերությունների զարգացմանը համընթաց։