Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ-ը վերադառնում է, և վերադառնում է 15 հայ ռազմագերի. Ռուսաստանի և Թուրքիայի դերը

Հունիսի 12-ին հայտնի դարձավ Ադրբեջանից 15 հայ ռազմագերու վերադարձի մասին, որն ըստ տեղեկության, իրականություն է դարձել ԱՄՆ ու Վրաստանի միջնորդությամբ: Այդ մասին հայտնել է թե Վաշինգտոնը, թե Թբիլիսին: Հատկանշական է, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցից կարճ ժամանակ անց: Ռիքերը հունիսի 6-ին ժամանել էր ռեգիոն՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Անշուշտ, 15 հայ ռազմագերու վերադարձը չի լուծում մեր ռազմագերիների խնդիրն ընդհանրապես, որովհետև Ադրբեջանում պահվում է շատ ավելի մեծ թվով ռազմագերի, մի քանի տասնյակ կամ գուցե մոտ 200, ըստ տարբեր տվյալների: Պարզ չէ ստույգ թիվը, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ միայն Խծաբերդից գերեվարված մեր տղաները մի քանի տասնյակ էին: Միևնույն ժամանակ, ողջունելի և ուրախալի է անգամ մեր մեկ հայրենակցի վերադարձը, հույսով, որ տեղի կունենա նաև բոլորի վերադարձ: Համենայն դեպս, այդպիսի դրվագները վկայում են նաև, որ կա աշխատանքի և արդյունքի հնարավորություն: Միևնույն ժամանակ վկայում են նաև այն, որ իրավիճակը գտնվում է բավականին բարդ քաղաքական-դիվանագիտական շերտերի դաշտում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ռեգիոնալ այցի շրջանակում կա 15 հայ գերիների վերադարձի հաջողությունը, որին մասնակցել է նաև Վրաստանը: Արդյո՞ք սրանով ԱՄՆ ցույց է տալիս, որ ունի ռեգիոնալ նոր իրավիճակի կառավարման բավականին բարձր ներուժ: Այս հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ դեռևս նոյեմբերի 9-ից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիքերն էր հայտարարել, որ Նահանգները դիտարկում է Կովկասի երեք երկրների հետ աշխատանքի, նրանց միջև գործակցության ապահովման մոտեցումները, որոնք կապահովեն գործակցությունն այդ երկրների ինքնիշխանության պահպանումը: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե ինչպես են վերաբերելու դրան Ռուսաստանը, Թուրքիան, արդյո՞ք չեն լինելու «խանդի» տեսարանների, դրանից բխող վտանգներով, երբ Մոսկվան ու Թուրքիան կփորձեն անել հնարավորը, որպեսզի թույլ չտան ԱՄՆ-ին վերադառնալ ռեգիոն: ԻՐ հերթին, իրավիճակը անկասկած միարժեք չէ այդպիսի բացարձակ հարցադրումների ու եզրահանգումների համար, որովհետև մյուս կողմից մենք կարող ենք դիտարկել նաև թե Ռուսաստանի, թե Թուրքիայի՝ ԱՄՆ հետ աշխատելու հնարավոր մրցակցությունը: Համենայն դեպս այդ իմաստով ուշադրության է արժանի նաև մեկ այլ իրողություն: Օրեր առաջ տեղի ունեցան հեռախոսազրույցներ՝ ՌԴ նախագահ Պուտինի և ԵԽ նախագահ Շարլ Միշելի, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի և Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների միջև: Երկու հեռախոսազրույցների մասին պաշտոնական տեղեկություններում էլ նշվում էր, որ կողմերը քննարկել են նաև արցախյան հարցը: Միաժամանակ, Վաշինգտոնը հայտարարեց, որ հունիսի 14-ին տեղի ունենալիք Բայդեն-Էրդողան հանդիպմանը ևս քննարկվելու է արցախյան հարց:

Հունիսի 16-ին, ինչպես հայտնի է, լինելու է Բայդեն-Պուտին հանդիպում, որից առաջ Վաշինգտոնը ազդարարել է, որ Պուտինին Բայդենը հստակ հասկացնել է տալու, որ ԱՄՆ վերադառնում է: ԱՄՆ վերադարձել է միարժեք, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ ՄակրոնըԲայդենի հետ հանդիպմանը: Մեզ համար անշուշտ կարևորագույն խնդիրն է, որ վերադարձել են գերության մեջ գտնվող մեր տղաները, և, որ ողջ ու առողջ վերադառնան մյուսները, որոնք դեռ այնտեղ են: Այդ խնդիրների լուծման գործում սակայն ԱՄՆ վերադարձը կարող է ունենալ էական նշանակություն, բազմազանեցնելով ռեգիոնալ խաղն ու Հայաստանին թույլ տալով ավելի ճկուն լինել քաղաքական գործընթացում, ինչը էապես սահմանափակվում է ռեգիոնը ռուս-թուրքական ձևաչափի գերակայությանը հանձնելու դեպքում: Երևանը գերիների վերադարձի համար շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների նախագահներին, Եվրամիության ղեկավարներին, Վրաստանին, որոնք աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ վերադարձը: Իհարկե, Երևանը ըստ տեղեկության դրա դիմաց տրամադրել է նաև ականապատ քարտեզներ, սակայն այս հանգամանքը պետք է դիտարկել բնականոն, որքան էլ անշուշտ մեզ համար իմպերատիվ է մեր տղաների վերադարձը և դա պետք է լիներ առնվազն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ընդհանրապես մարդասիրական միջազգային նորմերի աներկբա պահանջ: Կա իրողություն և այդ իրողության շրջանակում հրամայականը մեր տղաների վերադարձ ապահովելն է: Միաժամանակ, հատկանշական է, որ թեկուզ այդ փոխանակման տրամաբանության մեջ, բայց գերիների վերադարձը տեղի է ունեցել այսօր և հնարավոր չէ երեկ: Ըստ այդմ, կարող ենք հարց տալ, թե ինչու: Դա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ այդուհանդերձ տեղի է ունենում մաքոքային քաղաքական գործընթաց դրանում ներգրավված բոլոր կողմերի միջև: Առավել ևս, որ զուտ քարտեզների առումով պարզ չէ, թե ինչ քարտեզներ են տրվել, ինչ հատվածների, որքանով են դրանք ներկայումս ուղիղ առնչվում հայկական անվտանգային համակարգի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում