Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կոմպրոմատների պատերազմ է, բայց ոչ մի զարմանալու, տպավորվելու բան չկար այդ ձայնագրության մեջ

«Այնպիսի գովազդի դեպքում, ինչպիսին ներկայացվում էր Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից, իրականում հրապարակված ձայնագրությունը բոլորովին տպավորիչ չէր։ Նիկոլ Փաշինյանի վերջին 3 տարիների ընթացքում դրսևորած վարքագիծը հենց դրա մասին էր։ Առանց դրա էլ պարզ էր ամեն ինչ գոնե հիմա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Գեղարքունիքի մարզում հրապարակված ձայնագրությանը ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր հրապարակել ձայնագրություն, որտեղ ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցով բանակցությունները տարել է փակուղի։

Ձայնագրության մեջ, իհարկե, ոչ մի սկանդալային բան չկար, այնտեղ, այդ խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ արտահայտում է արցախյան հարցի վերաբերյալ նախկինում էլ հայտնած դիրքորոշումը։

«Նիկոլ Փաշինյանի վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ վարքագիծը առանց դրա էլ պարզ էր։ Այդ ձայնագրության մեջ հենց նրա վերաբերմունքն է արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության նկատմամբ։ Բայց ոչ մի զարմանալու, տպավորվելու բան չկար այդ ձայնագրության մեջ։ Այս ձայնագրությունը կարող էր նորություն լինել միայն այն մարդկանց համար, ովքեր չէին պատկերացնում, թե ինչպիսին էր 2018 թվականին ձևավոված կառավարության մոտեցումը Արցախի հարցում ։ Միայն նրանց համար կարող էր դա ինչ-որ չափով նորություն լինել։ Իսկ ովքեր հետևում են իրավիճակին, նրանց համար դա վաղուց պարզ էր։ Նիկոլ Փաշինյանը փորձեց բավական ռիսկային խաղ խաղալ արցախյան հարցում։ Դրա մասին վկայում են այն տեղեկությունները, որոնք մենք ստանում էինք վերելակային դիվանագիտության, ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով։ Այդ ռիսկային խաղը, որը միգուցե արդարացված էր և ստացվում էր ներքին քաղաքական պայքարում, բայց Արցախի հարցի դեպքում այն չէր կարող արդյունավետ լինել։ Ռիսկերն այնքան բարձր էին, որ հաջողության հասնելու շանսը դժվար թե հաշվարկելի էր։ Ու հենց դա էլ տեսանք»,-ասաց Նավասարդյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչև քարոզարշավի ավարտը դեռ ականատես կլինենք նման կոմպրոմատային պատերազմի։ Վաղուց էր պարզ, որ այս քարոզարշավի հիմնական գործիքներից մեկը հենց կոմպրոմատների տարածումն էր լիենլու։ «Բայց դեռ պարզ չէ, թե այդ կոմպրոմատները ինչ ազդեցություն կունենան քարոզարշավի վրա։ Առայժմ, այն, ինչ մենք լսում ենք, ինչի ականատես ենք լինում կողմնորոշված ընտրողների վրա ընդհանրապես որևէ ազդեցություն չեն թողնում, իսկ ովքեր կողմնորոշված չեն, ապա նրանց վրա ազդեցությունը կարող է երկակի լինել։ Բայց դեռ այնպիսի կոմպրոմատ չենք տեսել ու չենք լսել, որը կտրուկ կփոխի այս քարոզարշավի ընթացքը ու ազդեցություն կթողնի ընտրությունների վրա։

Առաջիկայում էլ նման փորձեր կլինեն, բայց թե որքանով դրանք հաջողված կլինեն, դժվար է ասել»,-ասաց Նավասարդյանը։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, հնչող վիրավորանքներին, բառապաշարին, մեր զրուցակիցն ասաց, որ առկա ագրեսիվության շնորհիվ կողմնորոշված սեգմենտն ավելի է մոբիլիզացվում և ավելի հետևողական կլինի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու առումով։ Բայց այն բավական մեծ տոկոսի մասով, որը դեռ կողմնորոշված չէ և չգիտի՝ մասնակցելու է ընտրությանը, թե ոչ, ապա այդ սեգմենտի վրա ագրեսիվ քարոզարշավի ազդեցությունը միանշանակ չէ և լրացուցիչ անորոշության, հիասթափության և անգամ նողկանքի զգացում է առաջացնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում