Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Սերժ Սարգսյանը մերկացրեց Մոսկվայի դերը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին հրապարակել է մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ինչպես է վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո բախվել մի իրողության, երբ ԵՏՄ և ՀԱՊԿ բոլոր ղեկավարները իրեն հորդորել են օգտագործել մեծ լեգիտիմությունը Արցախի հարցում տարածքների զիջում անելու համար, առանց կարգավիճակի ճշգրտման, կամ այլ կերպ ասած՝ իրականացնել Լավրովի պլան ասվածը: Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ երբ ինքը նշել է, թե պատրաստ է գնալ այդ քայլին, բայց միայն Արցախի կարգավիճակի արձանագրման դիմաց, նրան ասել են, թե Ալիևը հասկանում է՝ որ Արցախը այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, բայց չի կարող այժմ ընդունել կարգավիճակ, քանի որ իրեն կհամարեն դավաճան:

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է լսարանին, որը հայտնի չէ, թե ինչ լսարան է, որ դրանից հետո ինքը հասկացել է, որ փորձում են իրեն ներքաշել Լավրովյան պլանի ծուղակ և հարկավոր է անել ամեն ինչ, դրանից խուսանավելու համար: Այսքանը՝ համառոտ: Պարզ չէ ոչ միայն լսարանը, որի առաջ Փաշինյանի խոսքը ձայնագրել է անհայտ անձը, և պարզ չէ նաև, թե երբ է արվել ձայնագրությունը: Հնարավոր է, որ խոսքը խմբակցության նիստի մասին է, իսկ ձայնագրությունը կարող է արած լինել ներկայացուցիչներից մեկը, որը պատերազմից հետո լքել է խմբակցությունը: Կամ, գուցե չի լքել: Մի խոսքով, էականն իհարկե սա չէ, և ոչ էլ ձայնագրության բովանդակությունը: Ի վերջո, պատերազմի օրերին և դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն է ներկայացրել եղածը հրապարակավ, ըստ էության ասելով, թե ինչ վիճակում էր ստացել կարգավորման գործընթացը Սերժ Սարգսյանի թողած «ժառանգության» առումով:

Ավելին, խոշոր հաշվով Սերժ Սարգսյանն ինքն է դեռևս 2018 թվականի ապրիլի 17-ին խորհրդարանում որպես վարչապետի թեկնածու ելույթում ազդարարել, որ բանակցային գործընթացը փակուղի է, որովհետև Ադրբեջանը ներկայացնում է անիրականանալի պահանջներ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ Լավրովի պլանն անիրագործելի է:Եվ ուրեմն, ինչն է այստեղ ուշադրության առավել արժանին: Գործնականում այն, որ Սերժ Սարգսյանը ոչ այնքան մերկացնում է Նիկոլ Փաշինյանին, կամ ավելի շուտ ոչ թե Փաշինյանին է մերկացնում, այլ մերկացնում է Մոսկվային և ԵՏՄ ու ՀԱՊԿ իբրև դաշնակցային ամբողջ շրջանակը, որոնք փաստորեն Հայաստանից պահանջում էին միակողմանի զիջում Ադրբեջանի նկատմամբ: Անկասկած է, որ այն, ինչ պահանջել են Նիկոլ Փաշինյանից, պահանջում էին նաև Սերժ Սարգսյանից: Եվ, Հայաստանում թավշյա հեղափոխությամբ Սերժ Սարգսյանն ըստ էության խուսանավել է հենց այդ պահանջներից, իսկ Հայաստանը թերևս խուսանավել է դեռևս 2018-ի հոկտեմբերին «պլանավորած» պատերազմից: Այդ թեմային անդրադարձել եմ բազմիցս: 2018 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում նախատեսված էր Ալիևի հերթական ընտրությունը, սակայն նա հերթական ընտրությունը տեղափոխեց 2018-ի ապրիլ՝ արտահերթով, այդպիսով 2018-ի հոկտեմբերի համար ազատելով իր ձեռքերը:

Նկատենք, պատերազմը ըստ էության եղավ 2020 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9: Եթե Ալիևի այդ քայլին հավելենք նաև այն, որ Բաքվի ղեկավարը հայտարարում էր, որ Հայաստանում ապրիլին իշխանության խնդրի լուծումից հետո ակնկալում է առարկայական բանակցություն և առաջընթաց, ապա հնարավոր է եզրակացնել, որ Ալիևը 2018-ի ամռանը, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո ակնկալում էր կոնկրետ քայլեր տարածքների զիջման հարցում: Մի բան, որը Սերժ Սարգսյանն անելն ուղղակի լինելու էր անկարող:

Հետևաբար, մեծ հավանականությամբ 2018-ին լինելու էր պատերազմը, որը փաստորեն հետաձգվեց Հայաստանում թավշյա հեղափոխության պատճառով, կամ շնորհիվ: Եվ հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը կամ կարողանալու էր սկսել նոր կետից, կամ վաղ, թե ուշ նա ևս կանգնելու էր անխուսափելի պատերազմի այն կետի առաջ, որի առաջ կանգնել էր Սերժ Սարգսյանը: Պարզապես, բարձր լեգիտիմությամբ Նիկոլ Փաշինյանն ըստ էության չուներ խուսանավելու այն «ազատությունը», որն ուներ լեգիտիմությունից զուրկ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր «բացահայտումով» ըստ էության բացում է այդ շերտերը և մերկացնում այդ ամենում Մոսկվայի հակահայկական դիրքորոշումն ու դերը: Թե ինչու է Սարգսյանը որոշում անել դա քարոզարշավի երրորդ օրը, այն էլ երբ իր դաշնակից Արթուր Վանեցյանը գործուղված էր Մոսկվա, թերևս առանձին խոսակցության կամ դիտարկման առարկա է: Ընդ որում, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը՝ Վանեցյանի այցին զուգահեռ, հուշում է, որ Վանեցյանի հետ դաշինքը Սերժ Սարգսյանը կնքել է ոչ թե ընտրական, այլ բոլորովին ուրիշ անհրաժեշտությունից ելնելով, ինչի պատճառով էլ նա Մոսկվային անուղղակի, բայց շատ թափանցիկ մերկացնոող քայլ է անում այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը Մոսկվայում ռեվերանս է անում ՌԴ հասցեին: Իհարկե պետք չէ բացառել և այն, որ Վանեցյանի ռեվերանսը կարող էր ունենալ այսպես ասած «քողարկող» նպատակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում