Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Պատերազմում պարտությունից, ԼՂԻՄ-ի տարածքի մի մասի օկուպացիայից հետո ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը

 Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարել է, որ կարող է տարօրինակ թվալ, բայց հիմա ավելի շատ հնարավորություններ կան Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Նա նորից խոսել է «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Ես չեմ ուզում անհեթեթությունը մեկնաբանել: Այդ մարդը 2018-2020 թվականներին հնարավորություն ուներ գնալու խաղաղ կարգավորման: Առանց որևէ զոհի, որևէ կրակոցի կարող էր հասնել խնդրի թեկուզ միջանկյալ, բայց կարգավորման, որը լիովին կբավարարեր հայ ժողովրդին: Իսկ հիմա պատերազմում պարտությունից, ԼՂԻՄ-ի տարածքի մի մասի օկուպացիայից, 30 հազար մարդու տեղահանությունից հետո, երբ Արցախում անվտանգության համակարգը մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չէ, ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել: Դա ես համարում եմ նախընտրական պոպուլիզմ, ինչպես նաև այլ թեկնածուներ այդ նույն ոճով խոսում են:

Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցի մեր պատկերացումներին համապատասխան լուծման հնարավորություն նախկինում չի եղել: Նա պնդում է, որ 1996-ից մինչև 2018 գոյություն ունեցած բանակցային բովանդակությունը միայն մի հնարավորություն է թողած եղել մեզ համար՝ Ղարաբաղը փուլային եղանակով վերադարձնել Ադրբեջանի կազմ:

Դա կամ չիմացություն է, կամ  մանիպուլյացիա, որովհետև 1997 թվականի նոյեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փուլային տարբերակը լիովին համապատասխանել է Հայաստանի և Արցախի շահերին: Ինչու, որովհետև միջնորդներն առաջարկել են մի տարբերակ, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը, ընդ որում, դա միակ փաստաթուղթն է, որին Ադրբեջանը գրավոր համաձայնություն է տվել, որպեսզի հակամարտության զինված փուլի ավարտը ազդարարող պայմանագրի ստորագրող կողմ հանդիսանա նաև ԼՂՀ-ն: Այսինքն այս պայմանագիրը պետք է ստորագրեին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս պայմանագիրը նշված երեք կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով անցներ վավերացում խորհրդարանների կողմից: Այսինքն Ստեփանակերտում պետք է գումարվեր ԼՂՀ Ազգային ժողովի նիստ և այդ նիստը պետք է վավերացներ այդ պայմանագիրը, որն ազդարարում է հակամարտության ռազմական փուլի ավարտը: Հիմա հակամարտության կարգավորման պայմանագիր ստորագրող կողմը ձեր կարծիքով կարո՞ղ էր ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այդ պահին ուներ: Դա կեղծարարություն է, մանիպուլյացիա է, թե բոլոր տարբերակները ենթադրել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնալու հանգամանքը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ նախընտրելի է 1998 թվականի Ադրբեջանի հետ «Ընդհանուր պետության» տարբերակը, քան այն, ինչը մենք այսօր ունենք: Այնպես որ դա կամ քաղաքական սպեկուլյացիա է, կամ անգիտություն: Անթույլատրելի է, որ մարդը 3 տարի զբաղեցնում է երկրի առաջին դեմքի պաշտոնը, և իրեն նեղություն չի տալիս գոնե ուսումնասիրել բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը, բոլոր փուլերը: Ի՞նչ է նշանակում ասել՝ 1996 թվականից բոլոր փաստաթղթերում Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում, եթե 1997-ի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով ստորագրում էր պատերազմի ավարտը ազդարարող միջազգային պայմանագիր: Ստեփանակերտը դառնում էր միջազգային պայմանագիր ստորագրող սուբյեկտ: Սուտն էլ պետք է ինչ-որ սահման ունենա: Հասկանալի է, որ նա արտաքին քաղաքական հարցերում ոչ կոմպետենտ է, ի սկզբանե ոչ կոմպետենտ է եղել, նաև ոչ կոմպետենտ է եղել նաև իր կառավարությունը, այդ թվում ԱԳՆ-ն, ինչի ապացույցը այսօր այդ գերատեսչության վիճակն է: Փաստորեն այսօր Հայաստանը ԱԳՆ չունի:

Այն, որ ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարական տվեցին, դա իր մեջ ի՞նչ վտանգ է պարունակում:

Այս պահին որևէ այնպիսի հարց չկա, որ ասենք, սկզբունքորեն ԱԳՆ-ն պետք է այդ ուղղությամբ աշխատի ու հրաժարականները խաթարել են դա: Սա պարզապես նշանակում է ոչ կոմպետենտ ղեկավարի հանդեպ սաբոտաժ: Դա վարչապետին ուղղված դեմարշ է և սաբոտաժ: Ի վերջո, դիվանագիտությունն էլ ծառայություն է, հետևաբար դա նույնն է, որ բանակային կորպուսի հրամանատարը իր ողջ կազմով հրաժարական տա, կամ Գլխավոր շտաբն իր ողջ կազմով հրաժարական տա և ասի՝ մենք բանակը չենք կառավարում: Սա բացահայտ սաբոտաժ է, որը գալիս է պետության առաջին դեմքի ֆիգուրից: Որովհետև եթե այնտեղ լուրջ մարդ լինի, ապա ԱԳ փոխնախարարները սաբոտաժ չեն հայտարարի: Ես չեմ զարմանա, եթե հայտնվեն որևէ թիմում և պետական գաղտնիքներ հրապարակեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում