Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՍԱՊԾ-ն խորհրդաժողով է անցկացրել Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի կապակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել է խորհրդաժողով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդաժողովն անցկացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ:

«Միջոցառումն ուներ մասնակիցների ընդգրկուն կազմ: Մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության առևտրային պալատի, երկրի բարձրագույն կրթական, գիտական և լաբորատոր ոլորտների, հասարակական կազմակերպությունների, և, իհարկե, ՍԱՏՄ և ՌԶԳ ՀԿ ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին, շեշտել է, որ այս ոլորտում արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է մանկուց սերմանել վերաբերմունքը սննդի նկատմամաբ՝ երեխաների մեջ արմատավորելով անվտանգ սննդամթերք ընտրելու և օգտագործելու սկզբունքները: Նա կարևորել է պարենային ապահովության խնդիրը, նշել, որ պարենի հասանելիության խնդիր ունեցող երկրներում սննդամթերքի անվտանգության մասին խոսելն, իհարկե, ժամանակավրեպ է, և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանը կենսունակ և պարենային ապահովություն ունեցող երկիր է, որտեղ սննդամթերքի անվտանգությանը տրվում է խիստ կարևորություն և որտեղ վերահսկման մեխանիզմները գործում և կատարելագործվում են:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը սննդամթերքի անվտանգությունը համարում է առաջնահերթություն, երկրի ամենահրատապ ու ժամանակակից լուծումներ պահանջող խնդիրներից մեկը, և մտադիր է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել պարենային ապահովության, վերահսկող կառույցների ամրապնդման, մասնագետների հմտությունների զարգացման, սննդի շղթայի ռիսկերը գնահատելու համար ինստիտուցիոնալ կառույցների հզորությունների ավելացման ուղղությամբ:

Խորհրդաժողովի մասնակից-մասնագետները ներկայացրել են սննդամթերքի անվտանգությունը կրթական ծրագրերում, իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն ու հեռանկարները, սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները, նոր առաջացող ռիսկերը, դրանց դեմ պայքարելու հնարավոր ուղղություններն ու աշխատանքների համակարգված իրականացումը թե տեղական, թե միջազգային մակարդակներում:

Յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո։ Վտանգավոր սննդամթերքը նաև խոչընդոտում է ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսությունների զարգացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում