Sunday, 26 03 2023
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան

Քոչարյանի նպատակը ռևանշի հասնելն է, բայց նրա իշխանության գալն անհավանական է

«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ այդ առումով հանգիստ եղեք»։ Այս մասին Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի:

«Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»,-ասել է նա:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով ՝նման հայտարարությունները սպասելի էին Քոչարյանի կողմից․«Ոչ միայն իր թիմը, այլ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները նման հայտարարություններով են հանդես գալիս, սպառնալիքներ են հնչեցնում։ Այնուամենայնիվ դրանք նախընտրական տպավորություն ստեղծելու համար են։ Առաջին հերթին՝ անհավանական է , որ այդ ուժերից որևէ մեկը կարողանա իշխանության հասնել մոտ ապագայում։ Եվ բացի այդ էլ՝ չմոռանանք, որ ընդամենը 1-2 օր առաջ նույն Քոչարյանն իր հարցազրույցում այլ հայտարարություն արեց՝ նշելով, որ էջը պետք է փակել, վենդետաներ չեն լինելու։ Նշված անձն այնքան խնդիրներ ունի, որ նույնիսկ եթե իշխանություն ունենա, հետագայում հնարավոր է նորից այդ խնդիրները բացվեն։ Ուստի իր անձնական շահերից բխում է ոչ թե որևէ մեկին գտնել, պատժել, քրեական հետապնդում իրականացնել, այլ հակառակը՝ այդ թեման մոռացության մատնել, փակել, որովհետև իրենք էլ են այդ սպառնալիքի տակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝ Ռոբերտ Քոչարյանն այնպիսի մարդ է, որը ապրում է և ապրել է մշտապես ոչ թե օրենքներով, այլ սեփական, թաղային հեղինակությունների օրենքներով․«Եվ այդ թաղային հեղինակությունների օրենքներից ելնելով, այլ ենթամշակույթից ելնելով կարող է նման խնդիրներ դնել իր առաջ։ Բայց դա չի տեղավորվում նորմալ, ժողովրդավարական պայքարի տրամաբանության մեջ։ Բայց պետք է հասկանալ, որ այդ անձը և նրան հարող ուժերը բավականին հեռու են ժողովրդավարական արժեքներից, քաղաքական պայքարը գիտակցելուց։ Նրանք ընդամենը ցանկանում են ռևանշի հասնել և այդ կերպ իրականացնել այն գործողությունները, որոնք ժամանակին արել են ու Հայաստանը հասցրել այս իրավիճակին»։

Մեր զրուցակիցը նաև գտնում է, որ այս պայմաններում նորմալ ընտրություններ անցկացնելը ամբողջությամբ կախված է իշխանությունների կամքից․«Ընդդիմադիր ուժերը որքան էլ փորձում են մթնոլորտը պղտորել, այնուամենայնիվ չունեն վարչական լծակներ, բայց եթե իշխանությունները կարողանան վարչական լծակների միջոցով ապահովել օրինականություն, ընտրությունների թափանցիկություն ու կանխել հակաօրինական գործընթացները, ապա, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի անցկացնել նորմալ ընտրություններ։ Թե ինչքանով կկարողանա օրվա իշխանությունը դա անելը, բավականին կասկածելի է։ Հունիսի 7-ից նոր պետք է սկսվի քարոզարշավը, բայց քաղաքում արդեն համարներով պաստառներ կան։ Քիչ առաջ ես տեսա «Ռիո մոլի» էկրանների վրա կոնկրետ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական համարով քարոզչական պատկերները։ Այսինքն՝ արդեն այս պահին իշխանությունն իր գործառույթը չի իրականացնում այնպես, ինչպես պարտավոր է։ Սա սպառնալիք է և անհանգստության տեղիք է տալիս, որ կարող են տեղի ունենալ անցանկալի հետևանքներ։ Դա առաջին հերթին պետք է անհանգստացնի իշխանություններին, բայց նրանց փոխարեն անհանգստանում են փորձագետներն ու քաղաքագետները»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում