Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում Baltops 2021 միջազգային ռազմածովային զորավարժություններ է սկսել:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Գերմանիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 18-ը։ Դրանց կմասնակցի 40 ռազմածովային ստորաբաժանում, 60 ինքնաթիռ և շուրջ 4 հազար զինվորական:
Առաջին անգամ զորավարժությունները կներառեն կիբերհարձակումների դեպքում պաշտպանության մարտավարության մշակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կհետևի ՆԱՏՕ-ի երկրների Sea Breeze զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը: