Թուրքիայի ԳՇ 2-րդ պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ (1-ին տեղակալ), Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, փոխանցում է Ermenihaber-ը։

Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում՝ իր պաշտպանական հզորություններն ընդլայնելու համար:

Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները: