Friday, 19 06 2026
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը լիովին անտեղյակ է տնտեսագիտությունից, հանդիպել է ամերիկյան 26 խոշոր ընկերությունների գլխավոր ղեկավարների հետ և բազմաթիվ ստեր ասել նրանց Թուրքիայի տնտեսության մասին: Իրականությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը սնանկացած է, և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են սովի եզրին, մինչ կորոնավիրուսը մոլեգնում է անտառային հրդեհի նման՝ Թուրքիան դարձնելով աշխարհում հինգերորդ երկիրը վարակվածությամբ։

Ահա Էրդողանի ստերից մի քանիսը, որ նա ասել է ամերիկացի գլխավոր ղեկավարներին․

«Շատ երկրների առջև ծառացած խնդիրներից ու մատակարարման շղթայի խափանումներից ոչ մեկը չի եղել Թուրքիայում: Այն ժամանակ, երբ աշխարհի շատ տնտեսություններ փակուղի մտան, մենք շարունակեցինք ներդրումներ անել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Մեր մասնավոր հատվածի ջանքերի, մեր պետական ​​աջակցության և եռանդուն համաճարակային միջոցառումների շնորհիվ մեր տնտեսությունը 2020 թվականը փակեց աճով։ Մենք 1.8 տոկոս ցուցանիշով G-20-ի ամենաարագ զարգացող երկիրն ենք Չինաստանից հետո:

Չնայած արտահանման մեր ավանդական շուկաներում լուրջ տնտեսական անկմանն ու արտաքին պահանջարկի կրճատմանը, մենք հասել ենք 170 միլիարդ դոլարի արտահանման։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալն աճել է 4 տոկոսով և գերազանցել 21 միլիարդ դոլարը:

2021թ․ հունվար-ապրիլ ամիսներին մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 33․1 տոկոսով:

2021 թ․ առաջին եռամսյակում մեր արդյունաբերական արտադրանքն աճել է 12․3 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Մենք նաև նկատում ենք ներդրումների պահանջարկի զգալի աճ Թուրքիայում:

Միացյալ Նահանգների ընդհանուր ուղղակի ներդրումները Թուրքիայում հասել են 13 միլիարդ դոլարի, իսկ թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում`7․2 միլիարդ դոլարի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան բոլոր ընկերություններին, որոնք վստահում են Թուրքիային և Թուրքիայի տնտեսությանը»։

Զարմանալիորեն, Էրդողանն այնուհետև որոշեց պատմել ամերիկացի գլխավոր ղեկավարներին Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդպիսով նրանց տեղեկացնելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի զանգվածային հանցագործությունների մասին:

«Չնայած նախագահ Բայդենի հայտարարությունը 1915 թ․ իրադարձությունների մասին լրացուցիչ բեռ է դնում մեր հարաբերությունների վրա, ես հավատում եմ, որ հանդիպումը, որը մենք կանցկացնենք պարոն Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում [հունիսին], կարձանագրի մի նոր դարաշրջանի սկիզբ», հույս հայտնեց Էրդողանը:

Այնուհետև Էրդողանը հակասեց իր բազմաթիվ դաժան, անմարդկային, հակասեմական և ցեղային խտրականության հանրային հայտարարություններին ու քաղաքականությանը՝ ասելով. «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ խեղաթյուրված մտածելակերպերը, ինչպիսիք են՝ այլատյացությունը, հակասեմականությունը և ցեղային խտրականությունը, տեղ գտնեն մեր հասարակության մեջ: Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերը բարեփոխելու տնտեսությունը, ազատությունները, օրենքներն ու արդարությունը՝ ըստ փոփոխվող պայմանների և կարիքների: Մենք հանրությանը ներկայացրել ենք Մարդու իրավունքների գործողությունների մեր ծրագիրը և տնտեսության բարեփոխումների մեր ծրագիրը»:

Ահա գլխավոր գործադիր ղեկավարների ցուցակը, որոնց հետ Էրդողանը հանդիպել է.

«Քարգիլ» սննդամթերքի բաղադրիչների և կենսաարդյունաբերական ձեռնարկությունների ավագ փոխնախագահ Դեյվիդ Վեբսթեր․ DowAksa-ի գլխավոր գործադիր տնօրեն Դուգլաս Փարկս․ «Հիլթոն»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Նասետա․ MetLife-ի նախագահ Նուրինա Գարսիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ «Նեթֆլիքս»-ի ֆինանսական տնօրեն Սպենսեր Նոյման․ «Բոինգ» ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Սթեն Դիլ ․ Kellogg ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քեհիլեյն․ «Գուգլ»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Քարան Բհաթիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան)․ GE օդագնացության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Սլեթերի․ Varian Medical Systems-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Թոթ․ PepsiCo-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիլվիու Պոպովիչի (Եվրոպա)․ «Ամազոն»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Սյուզան Փոյնթըր․ Cheniere Energy-ի առևտրային տնօրեն Անատոլ Ֆեյգին․ Citi-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Լիվինգստն (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ Procter & Gamble-ի նախագահ Լոիկ Թասել (Եվրոպա)․ Progress Rail-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարթի Հէյքրաֆթ․ Tellurian Inc.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Օկտավիո Սիմոես․ Medtronic-ի փոխնախագահ և Եվրոպայի բաժնի ավագ փոխնախագահ Ռոբ թեն Հոյեթ․ Archer Daniels Midland-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի նախագահ Իսմայիլ Ռոյիգ․ Microsoft-ի ընկերության փոխնախագահ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Սամեր Աբու Լթայիֆ․ Cisco-ի ավագ փոխնախագահ և ընկերության ռազմավարության ղեկավար Մայքլ Թիմենի․ Honeywell Aerospace-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայք Մադսեն․ Nova Power Solutions-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Զիֆ․ Coca-Cola ընկերության նախագահ (Եվրոպա և Մերձավոր Արևելք) Ջենի Ստոիչկովա․ Johnson & Johnson-ի զարգացող շուկաների գծով նախագահ Ջորջիո Միլեզի, և Baker Hughes-ի փոխնախագահ (Մերձավոր Արևելք, Թուրքիա, Հյուսիսային Աֆրիկա) Զահեր Իբրահիմ։

Այժմ դիմենք աշխարհի մեծագույն տնտեսագետներից մեկին`Թուրքիայում ծնված հայազգի Տարոն Աճեմօղլուին, որն այժմ Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր է: Նրա անունը հաճախ նշվում է որպես Նոբելյան մրցանակի ապագա թեկնածու:

Տեսազրույցի ընթացքում Աճեմօղլուն ուղղակիորեն հակասեց Էրդողանի՝ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ քարոզչական պատկերին՝ ասելով. «Ես մեծ մտավախություն ունեմ, որ տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ Թուրքիայում»:

Ահա որոշ հատվածներ Աճեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության անմխիթար վիճակի նկարագրությունից:

«Երբ Թուրքիան գնաց նախագահական ընտրությունների, և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա։

Այս ազգայնական և մենատիրական ամբոխավարական վարչակարգերը կամ այդ շարժումները, ընդհանուր առմամբ, թուլացնում են պետական տարողությունը, երբ գալիս են իշխանության: Սա և՛ ռազմավարություն է, և՛ մի բան, որ նրանք անում են ակամա, քանի որ չեն կարող ղեկավարել օրինականությամբ: Մենք դա տեսնում ենք Հնդկաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և Հունգարիայում։

Այն երկրները, որտեղ կորոնավիրուսից ամենից շատ մարդիկ են մահացել աշխարհում, եղել են Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և ամբոխավարական մենատիրական վարչակարգերը, ինչպես, օրինակ Ամերիկան Թրամփի կառավարման տարիներին։

Թուրքիան ապրում է ամենածանր տնտեսական ճգնաժամերը վերջին հինգ տարիների ընթացքում: Եղել են խոշոր ճգնաժամեր, որոնք սկսվել են ոչ միայն համաճարակից հետո, այլև դրանից առաջ: Պարտքերի ավելացումը, հաշվեկշիռների վատթարացումը, կարո՞ղ է ճիշտ արդյունք բերվել դրանց դեմ: Ոչ։ Ինչո՞ւ։ Քիչ մարդիկ կան պաշտոնակալությունում, որ կարող են պատշաճ կերպով գործ ունենալ տնտեսության հետ և բարելավել այն: Հատկապես Բերաթ Ալբայրակի [Էկոնոմիկայի և գանձապետարանի նախարարը և Էրդողանի փեսան] օրոք կայացած խմբակը չէր կարող ճիշտ մոտեցում ցուցաբերել անելիքների հարցում: Ժողովրդավարությունը շատ առավելություններ ունի բռնապետությունների և մենատիրական համակարգերի նկատմամբ: Բայց ամենամեծ առավելություններից մեկը նրանց ձգտումն է՝ ամենամեծ սխալները, տաղանդներն ու անկարողությունը առաջնակարգ դիրքերում պահելը ավելի թույլ է: Հատկապես, երբ նախագահական ընտրություններ էին Թուրքիայում և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա:

Հատկապես վերջին հինգ տարիներին գործազրկությունն ու անհավասարությունը [Թուրքիայում] հասել են շատ բարձր մակարդակի։

Առևտրի կենտրոններն ու շինարարական ընկերությունները, որոնք հինգ տարի շարունակ իրենց հաշվեկշռում հսկայական խնդիրներ են ունեցել, դեռ կանգուն են: Որքա՞ն կկարողանան կանգուն մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը բանկերի վրա։ Որքա՞ն ժամանակ կկարողանանք պահպանել տոկոսադրույքների քաղաքականությունն այս ճանապարհով, մինչ մեր պահուստներն այդքան նվազել են: Այս չափերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բացասական կդառնան: Այս խնդիրները առկա են ոչ միայն Թուրքիայում, դրանք կան նաև այլ տեղերում, բայց որտեղ էլ որ տեսնում ես այդ խնդիրները, տեսնում ես տնտեսությունը ճիշտ չկառավարելու որոշումների դերը»:

Հուսով եմ, որ ամերիկացի գլխավոր ղեկավարներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Աճեմօղլուի ճշգրիտ գնահատմանը, քան Էրդողանի քարոզչությանը, որը Թուրքիան հասցրել է տնտեսական աղետի:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում