Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Աննախադեպ Մայիսի 28. մեր հաղթանակների մայիսն ու մեր կորցրած հաղթանակի դասը

Հայաստանը նշում է Առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը: 103-րդ տարեդարձը ավելի շուտ հենց նշում ենք, քան տոնում, քանի որ երկրում իրապես չկա տոնական տրամադրություն, այն պատճառների հետևանքով, որոնք վերստին թվարկելը թերևս ավելորդ է: Միևնույն ժամանակ, 103-րդ տարեդարձը ցավալիորեն աննախադեպ է, աննախադեպ է իր այժմեականությամբ, իր պատմա-քաղաքական հրամայականությամբ, պատմության կրկնության իր փւլային արդիականությամբ:

Հայաստանը Առաջին հանրապետության հռչակումից մեկ դար անց գործնականում հայտնվել է պատմա-քաղաքական գրեթե նույն միջավայրում, ինչ հարյուր տարի առաջ, գրեթե նույն պատմա-քաղաքական ճամփաբաժանի առաջ, երբ ամբողջ սրությամբ կանգնած է պետության լինելու չլինելու հարցը, և այդ հարցը կանգնած է երկու մեծապետական հավակնության արանքում՝ Ռուսաստան և Թուրքիա: Իհարկե բոլորովին հակված չեմ նույնացնել մեկ դարի տարբերությամբ իրավիճակները բացարձակ իմաստով: Առավել ևս, որ այդ փորձը ոչ միայն անիմաստ և անպտուղ է, այլ նաև անհիմն : Մեկ դար առաջ Հայաստանը ըստ էության համանման միջավայրում էր, սակայն էապես տարբեր աշխարհում, էապես տարբեր աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական միջավայրում: Իսկ այստեղ արդեն ցանկացած մանրուք ի վիճակի է բերել մեծ փոփոխությունների: Եվ այդ իմաստով, առանցքայինը թերևս այն հետևությանը գալն է, որ պատմությունը գործնականում չի կրկնվում, կրկնվում են սխալները, որոնց հետևանքները հետո ավելի շուտ կլիշեների գայթակղիչ ազդեցությամբ վերագրվում են պատմության կրկնությանը: Կրկնվում են սխալները, որոնք միշտ հանգեցնում են նոր հետևանքի, գուցե պատմականին նման, բայց նաև էապես տարբեր: Այդ առումով, գործնականում կլիշեանման է հնչում և այն, որ պետք է դասեր քաղել Առաջին հանրապետության պատմությունից, ներկայիս հանրապետության ճակատագիրը այլ կերպ կերտելու համար: Բանն այն է, որ հնարավոր չէ դասեր քաղել հիմնավորապես տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներում կիրառելու համար, ինչպես հնարավոր չէր 1994 թվականի հաղթական պատերազմի դասերով հաջողության հասնել 2020 թվականի հինգերորդ սերնդի պատերազմում:

Պատմությունը պետք է ուսումնասիրել, հասկանալ, գնահատել, սակայն չքաղել դասեր, որովհետև մինչ մենք պատմությունից մի դաս ենք քաղում, 21-րդ դարի արագությունների աշխարհն այդ ընթացքում հասցնում է փոխվել մի քանի անգամ: Ներկայիս դարում հաղթանակի են հասնում այն հասարակությունները, ժողովուրդներն ու պետությունները, որոնք կարողանում են դարի արագությանը համարժեք հաշվել, կանխատեսել, դիտարկել ապագան՝ առանց պատմական համեմատությունների գայթակղությանը տրվելու: Սա չի նշանակում արժեզրկել պատմությունը, այդ թվում իր ուսանելի նշանակությամբ: Սա նշանակում է չդառնալ այդ պատմոության հոգեբանական և մեթոդաբանական գերի, հիշել պատմություն, տոնել դրանում հաջողությունները, լիցքավորվել դրանցով, սակայն «դաս քաղել» այլևս ապագայից, կամ առնվազն՝ ներկայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում