Ստավրոպոլի երկրամասում կանխվել է երկու ահաբեկչություն, որոնք պատրաստել էին ԻՊ-ի կողմնակիցները մայիսյան տոների նախօրեին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Գործողության ընթացքում ձերբակալվել է Ստավրոպոլի մի բնակիչ, որը հավատարմության երդում էր տվել ԻՊ առաջնորդներից մեկին և ահաբեկչություն էր նախապատրաստել «տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի վրա ինքնաշեն հրկիզող սարքի միջոցով»:
Երկրորդ ձերբակալվածը Կենտրոնական Ասիայի բնիկ է, ով ժամանել է Ստավրոպոլ՝ ահաբեկչություն նախապատրաստելու համար: Խուզարկությունների ժամանակ նրանից առգրավվել են պայթուցիկ նյութեր և ինքնաշեն ռումբի բաղադրիչներ:
Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչություններին նախապատրաստվելու դեպքերի առթիվ:








































