Պակիստանի Բելուջիստան նահանգում պայթյուն է տեղի ունեցել ի աջակցություն պաղետինցիների կազմակերպված ցույցի ժամանակ, հաղորդում է Mignews պարբերականը։ Դեպքի հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, 14-ը՝ վիրավորվել։ Պայթուցիկը գործի է դրվել, երբ ցուցարարները սկսել են ցրվել։
Агрегатор Правды տելեգրամ-ալիքը հայտնում է, որ պայթուցիկը ամրացված է եղել մոտոցիկլին, որը կայանված է եղել ցույցին մասնակցող հոգևոր առաջնորդի մեքենայի կողքին։
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։








































