Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Քոչարյանը կսարսափի այն ատելության չափից, որը հասարակության մեջ իր անվան շուրջ ձևավորվել է

Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ՝ նշելով, որ իր թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։

«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»,-հայտարարել է նա:

Այս առնչությամբ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, փաստաբան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քոչարյանը հղում է անում դատական համակարգին ու երևի ճիշտ է անում, որովհետև այդ դատական համակարգը իրականում  տուժողների շահերի հաշվին Ռոբերտ Քոչարյանին է օգնել և այսպես իր անկյունից դեռ թագավոր չլինելու  պարագայում սպառնալիքներ տալը շատ նման է իրեն: Ասեմ, որ Աստված չանի, որ նա հնարավորություն ունենա անգամ մի փոքր առաջ գա որպես պաշտոնյա, որովհետև մտածողության մեջ պաշտոնյային հատուկ որևէ օրինական բան Ռոբերտ Քոչարյանի մոտ չկա:

Դատական ամբողջ գործընթացներն ուղեկցվել են նրա և նրա կողմնակիցների և հենց իր տղային մոտ կանգնած մարդկանց կողմից տուժողներին և մյուսներին հալածելու և անօրինական գործողություններ կատարելու փաստերով և Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի արել: Ինքը կրկին բռնություններ կիրառելու, կրկին անօրինական միջոցներով իր գործընթացներն առաջ տանելու, հասարակության մոտ  նույն վախի մթնոլորտը ստեղծող անձն է, իր մոտ ոչինչ չի փոխվել և չեմ էլ կարծում, որ կփոխվի: Մարդը չի փոխվում»:

Սեդա Սաֆարյանը նկատեց, որ այս հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը ծաղրում է այն համակարգը, որն ինքը ստեղծել է և որն իր համար այսքան անօրինական բաներ է արել. «Էս երկիրը քանդողները փողոցում շարունակում են քայլել և Ռոբերտ Քոչարյանը խոսում է օրենքի շեղումից: Մենք տեղով շեղված օրենք ենք ունեցել, և ես ուզում եմ գնալ խորհրդարան, որ Ռոբերտ Քոչարյանի օրենսգրքերը փոխեմ, որ մարդիկ կարողանան շնչել, ապրել և հասկանալ՝ արդարությունը, հանցագործությունը և այն պատժելն ինչ է նշանակում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրենսգրքերով հանցագործները չեն պատժվում, պատժվում են արդար մարդիկ կամ փոքր հանցանք կատարած մարդիկ»:

Դիտարկմանը, թե իր հայտարարությամբ Քոչարյանն, ըստ էության, ակնարկում է, որ գալու է իշխանության, Սեդա Սաֆարյանն ասաց. «Երևի ինքն իր նկատմամբ ատելության սահմանը չգիտի, պիտի գնա մարդկանց հետ զրույցի և  երևի գլխին էլ մի շոր պետք է քաշի, որ իր վերաբերյալ հարց տա ու ստանա պատասխան: Ինքը կսարսափի այն ատելության չափից, որը հասարակության մեջ իր անվան շուրջը ձևավորվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը նման պայմաններում իր ունեցած հնարավորությամբ ոչ թե իշխանության գա, այլ անգամ Ազգային ժողովում տեղեր ունենա, սարսափելի է մտածել Հայաստանում մեր ժողովրդի ընկալման մասին: Սարսափելի է մտածել, որ կարող է այդպիսի խավ լինել: Ես ընդունում եմ, որ նա կարող է իր շուրջ հազար մարդ հավաքել և նրանք այս երկիրը կործանողները լինեն, ես ընդունում եմ, որ այդ հազարը կամ 2-3 հազարը կան, բա մարտի 1-ն ինչո՞վ արեց: Իհարկե, ունեցել է ուժ, որ այդ մարդկանցով այդպիսի բան արել է, բայց խոսել այն մեծաքանակ ուժից, որը կարող է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերել, դա մեր երկրի կործանված լինելու մասին կարող է խոսել, մեր ժողովրդի ներելու կարողության, մեր ժողովրդի պետական պաշտոնյայի նկատմամբ ունեցած արժեհամակարգի մասին: Ես ուզում եմ հավատալ, որ իմ ժողովուրդն իմաստուն է և ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանին ասի, թե ով պետք է պատասխան տա, ում թիմը պետք է պատասխան տա և ինչի համար»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում