Գազայի սեկտորի մարտիկների նկատմամբ Իսրայելի դիմադրության ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ շարժման մի քանի կիլոմետրի հասնող թունելներ, հրամանատարական կետեր: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«11 օր Գազայի սեկտորի ծայրահեղականների ուղղությամբ հզոր հարվածները փոխել են ուժերի հարաբերակցությունը և խաղի կանոնները: Իսրայելը քանդել է ՀԱՄԱՍ-ի կիլոմետրանոց թունելները, ստորգետնյա բունկերները և հրամանատարական կետերը: Ահաբեկիչներն այլևս թաքնվելու տեղ չունեն»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը նաև տեղեկացրել է, որ վերջին օրերի ընթացքում 6 անգամ խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար: