ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ ԱՄՆ զինված ուժերը հետևել են չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ): Նրա խոսքով, արխիվները պարունակում են երկնային օբյեկտների լուսանկարներ, որոնց ծագումը հնարավոր չէ բացատրել: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին նախկին նախագահը խոսել է Ջեյմս Կորդոնի հաղորդման ժամանակ:
Օբաման պատմել է, որ առաջին անգամ, երբ մտել էր նախագահի աշխատասենյակ, հարցրել է՝ կա՞ն ԱՄՆ-ում հատուկ պահոցներ, որտեղ կան այլմոլորակային տիեզերանավեր ու ապացուցներ այլմոլորակային քաղաքակրթությունների գոյության մասին: Նրա ենթակաները բացասական պատասխան են տվել:
«Կան կադրեր ու ձայնագրւթյուններ երկնային օբյեկտների մասին, որոնց մասին, սակայն, հստակ չգիտենք, թե ինչ են: Մենք չենք կարող բացատրել, թե ինչպես էին դրանք շարժվում, դրանց հետագիծը: Նրանք չունեին հեշտությամբ բացատրվող սխեմա», – ավելացրել է նա: Հրապարակման համաձայն՝ հաջորդ ամիս Ազգային հետախուզության կենտրոնի տնօրենը և պաշտպանության նախարարի աշխատասենյակը պետք է Կոնգրես զեկույց ներկայացնեն անհայտ թռչող ափսեների մասին:
CNN-ը պնդում է, որ դա ապացուցում է ԱՄՆ հատուկ գաղտնի ծրագրի առկայությունը, որը պաշտոնապես կրճատվել է 2012 թ: Այդուամենայնիվ, մինչ օրս պաշտոնյաներն ուսումնասիրում են զինվորականներից ստացված ՉԹՕ-ների մասին տեղեկատվությունները:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի (ռազմածովային ուժերի) նախկին սպա Շոն Քեյհիլը հայտնել էր, որ ՉԹՕ-ն, որը 2019-ի հուլիսին նկատվել էր ամերիկյան ափերի մոտ, օգտագործել է տեխնոլոգիա, որը 100-1000 տարի առաջ է Երկրի տեխնոլոգիաներից: «Ներկայում մենք չէինք կարողանա պաշտպանել մեզ», – ասել է նա:










































