Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար՝ NBC- ի Saturday Night Live- ում իր ելույթից հետո: Forbes-ի հաշվարկով՝ Tesla- ի բաժնետոմսերն այս շաբաթ ընկել են 15% -ով: Այսինքն, հինգշաբթի՝ բորսային շուկայի փակվելուց հետո, Մասկի կապիտալը նվազել է 20,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145,5 միլիարդ դոլարի: Այդուամենայնիվ, նա շարունակում է մնալ մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդը:
Մայիսի 9-ին ուղիղ եթերում Մասկը հայտարարել էր, որ տառապում է Ասպերգերի համախտանիշով և կանխատեսում արել, որ Dogecoin կրիպտոարժույթը շուտով կգրավի աշխարհը: Շոուից գրեթե մեկ ժամ անց Dogecoin-ի գինն իջել է մինչև 48 ցենտի, մինչ շոուի սկիզբը 66 ցենտ էր: