Մայիսի 9-ին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության դիվանագետները ներկա են գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպված միջոցառմանը։
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ շնորհավորելով բոլոր ներկաներին Հաղթանակի օրվա առթիվ՝ դեսպան Կարմիրշալյանն իր ելույթում նշեց, որ հայ ժողովուրդն իր զգալի ավանդն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում։







































