Երևանում պղծվել է Մահաթմա Գանդիի արձանը, ինչը մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում: Արձանը պղծվել է այն «պատճառաբանությամբ», թե Գանդին ժամանակին աջակցություն է հայտնել Թուրքիային և հետևաբար Երևանում չպետք է լինի նրա արձանը: Այս «բանաձևը» իհարկե տեղավորվում է Հայաստանում հայրենասիրության այն պարզունակ տրամաբանության շրջանակում, որն ունի տասնամյակների, իսկ գուցե հարյուրամյակի պատմություն: Ինչի՞ մասին է խոսքը: Հայրենասիրություն, որը հիմնված է առավելապես զգայականության ու պարզունակ բնազդի վրա, զերծ լինելով ռացիոնալ մտքի բաղադրիչից: Դա բերում է նրան, որ հայրենասիրական ակտերը դառնում են հնչեղ, սակայն ազգի և պետության ճակատագիրը դրանից ոչ միայն չի դառնում ավելի հուսալի և հեռանկարային, այլ համակվում է նորանոր խնդիրներով և սպառնալիքներով: Սա իհարկե ընդհանրական իմաստով:: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: