Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՀՀԿ-ն մեծ ակնկալիքով մասնակցում է ընտրություններին, բայց չի հավատում, որ ընտրություններ լինելու են

Թեև ՀՀԿ ԳՄ նիստում օրերս որոշում կայացվեց, որ  ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցութայն հետ  մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոշ Հանրապետականներ դեռևս շարունակում են պնդել, որ ընտրություն չի լինելու։ Օրինակ կարկառուն ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը «գիծ, ճանապարհ չի փոխել», «հավատարիմ ա իր գծին», բայց «չի հավատում, որ ընտրություն է լինելու»։ «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ չեմ հավատում, չեմ սպասում, որ ընտրություն է լինելու։ Սա սուտասանների խումբ է ու ընտրություն չի լինելու։ Ես չեմ հավատում դրան։ Ժամանակը կգա՝ կխոսենք»,-ասաց Մովսիսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ պատերազմից հետո, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսանը կտրականապես հերքել էր գործող իշխանությունների կողմից կազմակերպվելիք ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը։ «Եթե լինեն ընտրություններ, ապա մենք չենք պատրաստվում մասնակցել նրա կազմակերպած ընտրություննրին, բայց դ որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես պասիվության նշան»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ, ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունից հետո հայտարարեց, որ պայքարելու է նախկինների վերադարձը կանխելու համար։ «Վերադարձ անցյալին երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է նրա դեմ, որ վերադարձ անցյալին չլինի»,- հայտարարել էր Վանեցյանը։

Մեկ այլ ՀՀԿ-ական էլ՝ նախկինում Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով մինչ ՀՀԿ-ի որոշումը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի կարելի գնալ ընտրության և իշխանության հարցը պետք է  լուծել մինչև ընտրությունները, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանափոխության միակ ճանապարհը մնացել է ընտրությունը և ՀՀԿ-ն ճիշտ է արել, որ գնում է այդ ճանապարհով։

-Միանշանակ շատ ճիշտ էր ընտրությանը գնալը։ Եթե մենք և քաղաքական շատ ու շատ ուժեր խնդիր են դրել այս իշխանություններից ձերբազատվելու, ապա դրա համար այսօր միակ տարբերակը մնացել է ընտրություններին մասնակցելը և մեկը մյուսին օգտակար լինելը, որպեսզի նպատակին հասնենք, նպատակները իրականանան։

Մեր նախորդ զրույցի ժամանակ ասում էիք, որ չպետք է թողնեք բանը հասնի ընտրություններին և «իշխանության հարցերը պետք է լուծել մինչև ընտրությունները»։ Ի՞նչ փոխվեց։ Չկարողացա՞ք այլ մեթոդներ գտնել։

-Այո, համաձայն եմ, մեր նպատակը այդպիսին էր, բայց եթե իշխանությունը ամեն քայլափոխի սահմանադրությունը խախտելով  գնում է ընտրություններին, ապա մենք էլ պետք է կարողանանք այլ տարբերակներով դրա դեմն առնել։ Այսօր այլ տարբերակ չկա։

-Ուզում եք ասել՝ ընտրությունների գնալը սահմանադրության խախտմա՞մբ է լինում։

-Բա սահմանադրության խախտում չէ, որ արդեն քարոզարշավ են սկսել, մարզեր են գնում, պաստառներ են փակցնում, Սահմանադրության խախտում չէ՞, որ վարչապետն է հայտարարում ընտրության մասին, որի իրավունքը չունի։ Բա սրանք բոլոր խախտումներ են։

Մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը մարզային այցելությունների որևէ սահմանափակում օրենքով չկա, այդտեղ խախտում չկա։

-Ես արդեն ասեցի, թե սահմանադրության ինչպիսի խախտումնր են թույլ տրվում այսօր։

Պարոն Ավետիսյան, նախկին բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն կարողացել է ձայն հավաքել բացառապես ընրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման շնորհիվ։ Հիմա ինչի՞ վրա է ՀՀԿ-ի հույսը։

-Այդ հարցը տեղին չէ, սխալ հասցեով եք տալիս այդ հարցը։

-Ինչո՞ւ։ Դուք համաձայն չե՞ք, որ ընտրակաշառքով ու ընտրակեղծիքներով է ՀՀԿ-ն ձայն հավաքել։

-Հարցը սխալ հասցեով եք տալիս, քանի որ ես 5 անգամ ընտրվել եմ ու որևԷ մեկը չի կարող ասել, որ ես ընտրակաշառք եմ բաժանել։ Խնդրում եմ այդ թեմայն այդպես մի ծանրացրեք։

Այսինքն Դուք կարծո՞ւմ եք, որ թե որևէ խախտում, կեղծիք, կաշառք չլինի ՀՀԿ-ն ձա՞յն կստանա։

-Այո, միանշանակ։ Միանշանակ ՀՀԿ-ն շանսեր ունի, շանսեր ունի Ազգային ժողով մտնելու։

Քանի՞ տոկոս ձայն եք կանխատեսում ՀՀԿ-ի համար։

-Ես այդ չափի գուշակ չեմ, որ տոկոս կանխատեսեմ։ Դա լուրջ սոցիոլոգների գործն է։

Օրինակ Ձեր մարզում ներքին տրամադրվածութունը ինչպիսի՞ն է մարդկանց։ ՀՀԿ-ին ձայն կտա՞ն։

-Ներքին տրամադրվածությունները լավ են ։

-Իսկ Արթուր Վանեցյանի հետ համատեղ ընտրությունների գնալը կօգնի՞, թե կխանգարի ՀՀԿ-ին։

-Նորից եմ ասում՝ բոլոր ուժերը, ովքեր դեմ են այսօրվա իշխանություններին, ինչ ձևաչափով էլ մասնակցեն ընտրություններին կօգնի այս իշխանություններից օր առաջ ձերբազատվել։

Պարոն Ավեիսյան, ՀՀԿ-ին այսօր  քննադատում են նաև անսկզբունքայնության, ինչու ոչ՝ նաև ստախոսության համար, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չեք մասնակցելու ընտրություններին, ապա փոխեցիք որոշումը։

-Պատկերացրեք հետևյալը՝ եթե բոլորս ուզում ենք հարց լուծել, բայց  բոլորս ասենք, որ մենք այդ հարցի լուծմանը չենք մասնակցելու, թող ուրիշները մասնակցեն։ Դրանով հարցը կլուծվի՞։ Բնական է՝ չի լուծվի։

Ավելի վաղ չէի՞ք հասկանում, որ իշխանությունը փոխելու միակ ձևը ընտրություններն են։  Նո՞ր հասկացաք, որ հարցի միակ լուծումը ընտրություններն են։

-Առայժմ այո, հարցի միակ լուծումը ընտրություններն են, եթե հետագայում ինչ-որ բան չփոխվի։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում