Monday, 13 07 2026
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար

Կապառոսը պատմել է քաղցկեղի հաղթահարման, Հայաստան գալու և հավաքականի նպատակների մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեծ նպատակներ ունի մեր երկրի հետ կապպված։ Իսպանական Marco լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչ նպատակներ ունի Հայաստանի հավաքականի հետ կապված՝ Կապառոսն առանց մտածելու պատասխանել է՝ աշխարհի առաջնությանը մասնակցելը:

«Սևիլիան իմ տունն է, բայց մարզչի նստարանն իմ կյանքն է», – ասել է Կապառոսը: Նա Հայաստան է եկել արյան քաղցկեղով հիվանդ վիճակում։ Բայց նրա նպատակն է հաղթել հիվանդությանը։

«Ես հիվանդություն ունեմ, բայց հիվանդ չեմ։ Մարդը պետք է անընդհատ շարժման մեջ լինի, որպեսզի ապրի, որպեսզի ապրի, պետք է ապրի նրա միտքը», – ասել է նա։

Վերջին տարիներին Կապառոսը ավելի ու ավելի քիչ է աշխատել։ Մի օր նրան զանգահարել է իր ընկերն ու ուսուցիչը ՝ Խինես Մենենդեսն ու հրավիրել Հայաստան (Մենենդեսը դարձավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն)։ Կապառոսը որոշել է ընդունել առաջարկն ու գալ Հայաստան, իսկ նրա ընտանիքն այդ հարցում աջակցել է նրան։

Կապառոսը հայերեն լեզուն դեռ չի յուրացրել, բայց, նրա խոսքով, իրեն հրաշալի թարգմանիչ են տրամադրել։ Հավաքականի խաղացողներից մեկը (Նորբերտո Բրիասկոն) խոսում է իսպաներեն, մյուսները հիմնականում հայերեն և ռուսերեն, բայց մարզիչը վստահ է՝ եթե մարդն անկեղծ է, նրա պահվածքը ցույց կտա հազար անգամ ավելի շատ բան, քան ցանկացած բառ:

Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»

Հայ ֆուտբոլասերների համար Կապառոսն արդեն ազգային հերոս է դարձել։

«Անվանեք ինչպես կուզեք, բայց դա մեր ընդհանուր արժանիքն է։ Մենք միասին շատ դժվար պահեր ապրեցինք… իսկ ֆուտբոլը միայն խաղ չէ, այն կարող է ազդել հազարավոր մարդկանց հոգեվիճակի վրա։ Եվ հիմա ֆուտբոլիստները հնարավորություն ունեն այնպես անել, որ երկրում մարդիկ ժպտան»,-ասել է նա։

Այժմ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստները հյուրընկալվելու են Մակեդոնիայում և Գերմանիայում։ Կապառոսի խոսքով՝ ֆուտբոլիստները մոտիվացված են և ուզում են 100 տոկոսով ցուցադրել իրենց ողջ հնարավորությունները։

«Երկրպագուները երազում են հաղթանակների մասին։ Մենք հասկանում ենք, որ ավելի դժվար կլինի, բայց ունենք մի քանի ամիս պատրաստվելու համար։ Մտադիր ենք ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ ենք»,- հավելել է նա։

65-ամյա Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորում է 2020 թվականի մարտից: Նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է Ազգերի Լիգայում և դուրս եկել В խումբ:

Հաղթելով բոլոր երեք հանդիպումներում` Հայաստանի հավաքականն այժմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջատարն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում