ՀՀԿ գործկոմը որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրությանը, այն էլ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Այդպիսով, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը փաստորեն դաշինք կազմեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ, ինչն արդեն իսկ բավականին հետաքրքիր է: Իսկ Սերժ Սարգսյանի հիմնական պայքարը, քաղաքագետների կարծիքով՝ լինելու է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ: