Եթե մենք չկարողացանք համարժեք վերլուծել մեր հաղթանակը, ինչպես ենք հաջողելու մեր պարտությունը վերլուծելու հարցում: Դա անելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի էլիտա: Եվ այսօր դրա բացակայությունն ավելի քան ցցուն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ:
Նրա խոսքով՝ աշխարհը վատ ճանաչելու հետևանք է, որ մեծամիտ ենք: