Իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ նախկինները կարողացան քաղաքական հայտ ներկայացնել։ Հեղափոխությունը նաև նրա համար էր, որ քաղաքական հստակ գնահատական տրվեր։ Կոռուպցիայի ու քրեաօլիգարխիկ համակարգի նկատմամբ զրո հանդուրժողականությամբ Փաշինյանը եկավ իշխանության, բայց այս համակարգի առանցքային դեմքերը ոչ միայն չպատժվեցին, այլև 90 տոկոսը ժամանակին երկրից հեռացավ։ Փաշինյանն ապացուցեց, որ խոսքն ու գործն անհամատեղելի՞ են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:










































