Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Անգլիայում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները` 9-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդեսը: «Ռոմա»-ն 15-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Իսկ առաջին կեսի ավարտին նաև առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Զեկոն:
Երկրոր կեսում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Կավանին և Ֆերնանդեսը, մեկական անգամ էլ գոլ խփեցին Պոգբան և Գրինվուդը: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա»` 6:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Մյուս խաղում «Արսենալ»-ը 1:2 հաշվով պարտվեց «Վիլիառեալ»-ին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: