Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Նախարարները բիզնեսին առաջարկում են գլխացավի դեղ, մինչդեռ բիզնեսի փորն է ցավում, տնտեսությունում արձանագրվում է «լուծ». Մհեր Տերտերյան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է բիզնեսի ոլորտում պաշտպանության հզոր ինստիտուտ ներդնելու անհրաժեշտության, ինչպես նաև տնտեսական աճի համար բիզնեսին աջակցելու տարրական պայմանների մասին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

 

Ես միշտ համոզված եմ եղել, որ իմ կողմից ձեռնարկված «Մաքուր Հայաստան» պետական ծրագրով մենք կլուծենք երկրի ոչ միայն աղբահանության խնդիրը, այլև կփոխենք մեր ազգի մենթալիտետը։ Ինչի վրա է ուշադրություն դարձնում պոտենցիալ ներդրողը, որը ցանկանում է որևէ երկրի հետ կապել իր կապիտալը։

Հայաստանում սկսած Զվարթնոց օդանավակայանից՝ նա տեսնում է փողոցներում մուրացկանների, տեսնում է ալկոհոլի գովազդ, որն այնքան խորթ է իր աշխարհընկալման համար և անցանկալի՝ իր անչափահաս երեխաների վրա բացասական ազդեցության տեսանկյունից։ Աստիճանաբար նրա մոտ ձևավորվում է տպավորություն, որ երկիրը, որը չի կարող լուծել հասարակ հարցերը ալկոհոլի պրոպագանդայի, կեղտոտ փողոցների հետ կապված, ի վիճակի չի լինի ապահովել իր բիզնես-իրավունքներն ու ներդրումների ապահովության վերաբերյալ երաշխիքներ տալ։

Ավելի ճանաչելով երկիրը՝ նա բախվում է էլ ավելի ահավոր խնդիրների, բացահայտում է, որ փոքր ու միջին բիզնեսը բացարձակապես պաշտպանված չէ պետության կողմից։ Ամենահասարակ հարցերը լուծվում են «խնամի–ծանոթ–բարեկամ» մակարդակում։ Դատական համակարգը տարիներով կարող է ձգձգել ակնհայտ պարզ, կենցաղային վեճերը, որոնց պատճառով բիզնեսի գործունեությունը կարող է պարալիզացվել։ Ձգձգվող դատական գործերը, այս ամբողջ քաշքշուկը մեկն է այն պատճառներից, որոնց հետևանքով մեր երկրում ներդրումներ չեն կատարվում, ու այդպես կշարունակվի, եթե վիճակը շուտափույթ լուծում չստանա։  Ի՞նչ են անում պետական մարմինները այդ խնդիրների առաջացումը կանխելու համար․ իրենց ակտերով սահմանափակում են այս կամ այն բիզնեսի​​գործունեությունը՝ կաթվածահար անելով ձեռնարկությունների աշխատանքը, մինչև դատարանները որոշում կկայացնեն: Իհարկե այստեղ հարցը միայն պետական այրերի՝ պատասխանատու որոշում կայացնելու համարձակության մեջ չէ, այլ նաև այն, որ գործող օրենսդրությունը մեծապես նպաստում է պաշտոնատար անձանց պատասխանատու որոշումներ կայացնելու անկարողությանը։ Պետական պաշտոնյան, այսպես կոչված, «բիզնես-հրեշտակ» է, այսինքն՝ եթե գործում է բիզնեսի շահերի շրջանակում, ապա կամ կոռուպցիոներ է կամ կամիկաձե։ Մի դեպքում նրան կարող են մեղադրել տվյալ բիզնեսում հետաքրքրություններ ունենալու համար, մյուս դեպքում էլ կդատեն պաշտոնեական դիրքի չարաշհման համար:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ծրագիր է տրվում կարծրատիպային մակարդակում. ամոթ է բիզնեսին աջակցելը: Բոլորս էլ պարզ հասկանում ենք, որ բիզնեսը կարևոր է տնտեսության համար, նույնքան կարևոր, որքան արյան շրջանառության համակարգը մեր մարմնի համար, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով օրենսդրական սահմանափակումներով, մենք համարձակություն չունենք բիզնեսին անհրաժեշտ աջակցություն տրամադրել:

Մեր երկրում չկա բիզնեսին պաշտպանող որևէ ինստիտուտ: Չկա նույնիսկ բիզնես- օմբուդսմեն: Բարեկեցիկ ապրող բիզնեսմենին, ով ունի լավ մեքենա, տարիներ շարունակ պիտակավորել են՝ անվանելով օլիգարխ: Բայց իմ անձնական համոզմունքն այն է, որ պետք է ամաչել աղքատ լինելուց, և բնավ պետք չէ ամաչել հարուստ լինել առողջ հասարակության մեջ. այն հասարակության, որին մենք ցանկանում ենք պատկանել: Մենք պետք է շատ շտապ ձևավորենք աշխատասեր, օրինապաշտ, սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնեսմենի առողջ կերպար:

Մեր իշխանությունները միշտ նայել են բիզնեսին քրեական օրենսգրքի պրիզմայից: Առաջինն, ինչ ես առաջարկում եմ անհապաղ անել, քաղաքական գործիչների միջամտությունը բիզնեսին քրեորեն պատժելի դարձնելն է: Պետք է քրեորեն պատժվի այն քաղծառայողը, որը կհամարձակվի անօրինական գործողություն կատարել բիզնեսի դեմ:

Մենք պետք է անհապաղ ձևավորենք սոցիալական ուղղվածություն ունեցող բիզնես շերտ և խթանենք, որ բիզնեսի գործունեությունը լինի ազնիվ, թափանցիկ, ստեղծենք այնպիսի վիճակ, որ բիզնեսը չխուսափի պարտավորություններից, բարեխղճորեն վճարի բոլոր հարկերը: Պետք է հակամենաշնորհային կարգավորումների շրջանակում բիզնեսի համար սահմանել հավասար իրավունքներ և դրդել նրանց առողջ մրցակցության: Մեր երկիրը որոշակի հաջողությունների արդեն հասել է հակամենաշնորհային օրենսդրության կարգավորման գործընթացում, բայց աշխատանքները պետք է շարունակել:

Ես ողջունում եմ իշխանության՝ հեռանկար ունեցող լավ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունն ու կամքը, երբ նոր Կառավարությունը որոշում է շարունակել նախորդի կիսատ թողած ծրագրերը: Ինձ համար կարևոր չէ՝ ով ինչպես է վերաբերում դրան, բայց Կարեն Կարապետյանի կառավարության մշակած մի շարք ծրագրեր հաջողությամբ իրականացրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Զարմացրեցի՞, անսպասելի՞ էր, էական չէ, դա փաստ է։ Ես զարմացած չեմ, որովհետև գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ մշակված իմ մի շարք նախաձեռնություններ այսօր հաջողությամբ իրականացվում են: Սա տեխնոկրատ մոտեցում ունեցող իշխանության աշխատանքի միակ ճիշտ ուղղությունն է: Կառավարությունները փոխարինում են մեկը մյուսին, բայց էկոնոմիկան մենք զարգացնում ենք ընդմիշտ:

Անձնապես ինձ խորթ է սևերի և սպիտակների յուրաքանչյուր բաժանում: Մենք պետք է տեսնենք ամբողջ գունապնակը և պետական կառավարման բոլոր կողմերը: Մոտեցումներն, իհարկե, կարող են լինել շատ լավը, բայց մեր հայասերներների մի մասը քնում-արթնանում է ու մեզ տեսնում որպես Ռուսաստանի Դաշնության մաս, մյուսները`Թուրքիայի հետ բարեկամություն անելու կոչեր անում: Ու շատերն, իրոք, անկեղծ հավատում են, որ հենց իրենց համոզմունքները ուղղված են ազգի շահին:

Քանի մարդ գիտի, որ մեր երկրի ընդերքն ունի նավթի և գազի զգալի պաշարներ, որոնք կարող են բեկում մտցնել երկրի տնտեսության մեջ: Ես իմ հայտարարության փաստաթղթային ապացույցներն ունեմ: Դուք իհարկե կհարցնեք՝ ինչու մինչև օրս մենք ներդրումներ չենք ներգրավել և չենք զարգացրել արդյունահանումը: Հասարակ պատճառովբում պետք է գտնել բիզնեսմենի պարզ հարցի պատասխանը՝ կարո՞ղ է արդյոք պետությունը տալ ներդրումների ապահովության երկարաժամկետ՝ 10 տարվա և ավելիի երաշխիք:

Գտեք նաև բանկի պարզ հարցի պատասխանը. ի՞նչ երաշխիքներ կտա պետությունը, եթե բանկը ֆինանսավորի այս նախագիծը: Իրավական ի՞նչ պայմաններում կարող է ֆինանսավորում տրամադրել: Ավելի պարզ ասած՝ ինչպես կարող է բանկը ֆինանսավորել 10 տարվա ժամկետ ունեցող նախագիծը, եթե պետությունը ընդերքի օգտագործման իրավունքը տալիս է 2 տարի ժամկետով: Ես կբացեմ «սարսափելի գաղտնիք»՝ մեր բանկերն ունեն կապիտալիզացված միջոցների հսկայական ավելցուկ, պարզ ասած, բանկերը շատ փող ունեն, բայց չեն կարող բաշխել բիզնեսին՝ վերը նշված մի շարք պատճառներով: Պետք է դաշտն ընդարձակել ներդրումների համար, ստեղծել բարենպաստ պայմաններ, տալ անձեռնմխելիության երաշխիքներ բիզնեսին: Ամենադժվար խնդիրների լուծումն ակնհայտ է: Մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք և պողպատե վճռականություն`մեր իրականությունը փոխելու համար:

2017 թվականին, որպես վարչապետի խորհրդական, Կառավարության նիստում ես «հաջողությամբ» ձախողեցի ձեռներեցների ազգային պալատ ստեղծելու իմ նախաձեռնությունը, որի հիման վրա, պետական ​​խնամքի ներքո, բոլոր ուղղություններում կստեղծվեին ոլորտային մասնագիտական միություններ: Այն իր տեսակով պետք է լիներ, այսպես կոչված, «բիզնեսի նախարարություն» և առանց դրա փորձագիտական եզրակացության՝ որևէ նախագիծ չէր կարող ուղարկվել Ազգային ժողով: Այն պետք է լիներ մի հարթակ, որտեղ բիզնեսի յուրաքանչյուր «փռշտոց» կլիներ լսելի և հրատապ ու արդյունավետ միջոցներ կձեռնարկվեին խնդիրները լուծելու ուղությամբ: Սա պետք է լիներ մի հարթակ, որտեղ ձկնորսները կասեին, թե իրենց ինչ է պետք ձկնորսությունը զարգացնելու համար, որտեղ ռեստորատորները կասեին, թե ինչ է պետք տուրիզմի զարգացման համար և այլն: Քանի չենք ձևավորում պրոֆեսիոնալ միավորումներ, այդքան էլ շարունակելու ենք կատարել բիզնեսմեններ «Պողոսի և Պետրոսի» քմահաճույքներն ու անվանելու ենք նրանց օլիգարխներ, իսկ մեզ՝ կոռուպցիոներներ:

Տասնամյակների ընթացքում երկրի տնտեսության համար պատասխանատու նախարարները ցուցաբերում են պատրաստակամություն՝ դառնալու փրկիչներ ու կրկնում են նույն սխալները: Այն պահից, երբ նրանք հասնում են նախարարական աթոռներին, նրանք հիշում են, որ ծնված օրից իրենց նախապատրաստել են նախարարական լիազորություններին, որ լուծեն անլուծելի խնդիրները: Հռչակել ու հռչակում են իրենց ամենագետ, և որոշում, որ բիզնեսից էլ լավ գիտեն՝ ինչ է ուզում բիզնեսը: Նրանք բիզնեսին առաջարկում են գլխացավի դեղ, մինչդեռ բիզնեսի փորն է ցավում, արդյունքում տնտեսությունում արձանագրում ենք լուծ: Հետևաբար բիզնեսը պետք է սկսի խոսել:

Որպես մարդ, որը հասարակական հիմունքներով կառավարությունում խորհրդական է աշխատել, ես ինձ իրավունք եմ վերապահում դարձյալ հասարակական հիմունքներով խորհուրդ տալու տնտեսության համար պատասխանատու գործող նախարարներին. շտապ ծանոթացեք Ռոբերտ Անդերսենի ստեղծագործությունների հետ մասնավորապես «Just Get Out of the Way: How Government Can Help Business in Poor Countries»-ին: Աղքատությունը վերացնելու միակ միջոցը տնտեսական աճն է, իսկ տնտեսական աճ ապահովողը մեծապես մասնավոր հատվածն է:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում