
Աշխարհում հակամանրԷական պատրաստուկների նկատմամբ դիմադրականությունն աճել Է այն հիվանդների կողմից այդ դեղորայքի ակտիվ գործածության պատճառով, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Միասնական առողջություն» VI միջազգային գիտաժողովում:
«Համավարակի ժամանակ արդեն այժմ մենք տեսնում ենք, որ հակաբիոտիկային դիմադրականությունն ավելի ու ավելի Է աճում կորոնավիրուսով հիվանդների բուժան արդյունքում,- ասել Է նա:- Մենք պետք Է կատարենք գիտական հետազոտություններ, որպեսզի աշխարհին օգնենք պայքարելու այդ համաճարակի դեմ, մշակենք ճկուն մոտեցում եւ պարզեցնենք պայքարն ապագա համաճարակների դեմ»: Վույնովիչը հավելել Է, որ հակամանրԷական պատրաստուկների նկատմամբ դիմադրականությունն սպառնում Է արդի աշխարհին, քանի որ արգելակում Է նոր վարակների տարածման դեմ պայքարին:
«ԱՀԿ-ի երկների ներկայացուչությունների գլխավոր նպատակն Է իրազեկել բնակչությանը հակաբիոտիկային դիմադրականության հարցում, այդ թեման գտնվում Է երկրների ղեկավարության, մասնագետների ուշադրության կենտրոնուսմ, մենք պետք Է համակարգենք մեր ջանքերը՝ կանգնեցնելու համար պատրաստուկների նկատմամբ կայունության տարածումը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: